![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/46/Yeni-Kale_fortress%252C_Kerch.jpg/640px-Yeni-Kale_fortress%252C_Kerch.jpg&w=640&q=50)
Ենի-Կալե
From Wikipedia, the free encyclopedia
Ենի-Կալե (նաև՝ Ենիկալե, ուկրաիներեն՝ Єні-Кале; ռուս.՝ Еникале; թուրքերեն՝ Yenikale; Ղրիմի թաթարերեն՝ Yeñi Qale), ամրոց Կերչի նեղուցի ափին, Կերչ քաղաքում։
Արագ փաստեր Ենի-Կալե, Տեսակ ...
![]() Նկարագրություն | |
Տեսակ | դղյակի ավերակներ և Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ |
Վարչական միավոր | Կերչ |
Երկիր | ![]() ![]() |
Կառուցված | 1699 |
![]() | |
![]() | |
![]() |
Փակել
Ենիկալե անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «նոր ամրոց» (Ենի - նոր, Կալե - ամրոց)[1]։ Հնում Ենի-Կալե ամրոցի տեղում գտնվել է, ինչպես կարծում էին որոշ հնագետներ, հունական քաղաք (բնակավայր[2]) Պարթենիոնը(լատին․՝ Parthenion)[1], իսկ դրա դիմաց՝ նեղուցի արևելյան ափին, մեկ այլ փոքր քաղաք՝ Աքիլլեսը (հին հունարեն՝ Ἀχίλλειον ἐπὶ τοῦ στόματος), Աքիլլեսին նվիրված տաճարով[3]։