Եյլի համալսարանի պատկերասրահ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Եյլի համալսարանի պատկերասրահ (անգլ.՝ Yale University Art Gallery), արևմտյան կիսագնդի ամենահին համալսարանական պատկերասրահ[7] Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Եյլի համալսարանում, որի կամպուսի մի քանի շենքերում տեղակայված են արվեստի նշանակալի և հանրագիտարանային հավաքածուներ։ Չնայած այն ընդգրկում է բոլոր մշակույթներն ու ժամանակաշրջանները, պատկերասրահում առանձնանում են վաղ շրջանի իտալական կտավները, աֆրիկյան քանդակները և ժամանակակից արվեստը։ Թանգարանը Հյուսիսային Ամերիկայի համարժեք թանգարանների ծրագրի անդամ է։
Եյլի համալսարանի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Նյու Հեյվեն[1] |
Մասն է | Եյլի համալսարան[2] |
Պատկանում է | Եյլի համալսարան |
Հիմնադրվել է | 1832 |
Հիմնադիր | Ջոն Թրամբալ[3] |
Տնօրեն | John Marshall Phillips?[4], Լամոնտ Մուր[5] և Andrew Carnduff Ritchie?[6] |
Կայք | artgallery.yale.edu(անգլ.) |
Պատկերասրահը հիմնադրվել է 1832 թվականին, երբ հայրենասեր նկարիչ Ջոն Թրամբալը Ամերիկյան հեղափոխության ավելի քան 100 գեղանկարներ նվիրել է Եյլի քոլեջին և նախագծել բնօրինակ նկարների պատկերասրահ[8]։ Համալսարանի հին կամպուսի շենքը վեր է խոյացել 1901 թվականին։ Նեոռոմանական ոճով կառույցը նախագծել է Էգերտոն Սվարթվոութը, շենքը կառուցվել է 1928 թվականին։
Պատկերասրահի գլխավոր շենքը կառուցվել է 1947-1953 թվականներին։ Այն Եյլում ճարտարապետություն դասավանդող Լուիս Կանի առաջին նախագիծն էր[9] («Կանը մեծ դեր է խաղացել Եյլի գեղարվեստական զարգացման գործում։ Եվ Եյլն էլ իր հերթին Կանի ճանապարհը հղկել է որպես ճարտարապետ»)[10]։ Չնայած պողպատե և երկաթբետոնե կառուցվածքով պատկերասրահը կարող է աչքին պարզ թվալ, այն նախագծվել է խստապահանջ ընթացքով[11]։ Կանը ու Անն Թինգը, Փենսիլվանիայի նահանգում առաջին լիցենզավորված կին ճարտարապետը[12] և Կանի անկախ պրակտիկայի աշխատակիցը, «պատրաստել են սալաքար, որը պետք է լցվեր մետաղական ձևերի մեջ՝ եռաչափ բուրգի տեսքով։ Կաղապարները հանելուց հետո մնացել է բետոնե խիտ զանգվածը՝ դրոշմված քառանկարի բացվածքով"[10]: Պատկերասրահի առաստաղը նախագծել է Թինգը, որը հիացած էր երկրաչափությամբ և տիեզերական շրջանակներով[13]։
1998 թվականին պատկերասրահում սկսվել է հիմնանորոգում և ընդլայնում։ 1953 թվականին կառուցված շենքի հիմնանորոգումն ավարտվել է 2006 թվականի դեկտեմբերին։ Ճարտարապետների պոլշեկ համագործակցության կողմից շատ տարածքներ վերադարձվեցին Կանի սկզբնական նախագծի տեսքին։ Ծրագիրն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 135 միլիոն դոլար արժեքով[9][14]։ Ընդլայնված տարածքը կազմում է 6,500.9 քառ. մետր։
2011 թվականի դեկտեմբերին թանգարանը հայտարարել է շրջանավարտ Ստեֆան Սուսմանի $ 11 միլիոն արժողությամբ նվերի մասին՝ թանգարանի նորաստեղծ չորրորդ հարկում պատկերասրահներ ստեղծելու համար[15][16][17]։
2018 թվականի հուլիսին Ստեֆանի Ուիլսը դարձել է Յեյլի համալսարանի պատկերասրահի տնօրենը[18]։
Որպես Յեյլի համալսարանի մասնաճյուղ՝ պատկերասրահն առաջարկում է կրթական ծրագրեր համալսարանականների, Նյու Հեյվենի դպրոցների և լայն հասարակության համար։ Նմանատիպ ծրագրերից է 1998 թվականին հիմնադրված «Պատկերասրահի ուղեցույց» ծրագիրը, որն շրջանավարտներին ուսուցում է շրջայցեր կատարել թանգարանում[19]։
Եյլի համալսարանի պատկերասրահի մուտքն անվճար է[14]։
Պատկերասրահի հանրագիտարանային հավաքածուներն ընդգրկում են ավելի քան 200,000 առարկաներ՝ սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրեր։ Մշտական հավաքածուն ներառում է[20].
2005 թվականին թանգարանը հայտարարել է, որ ձեռք է բերել ամերիկացի ազդեցիկ լանդշաֆտային լուսանկարիչ Ռոբերտ Ադամսի 1,465 ժելատինե արծաթյա տպագրական գործերը։ 2009 թվականին Դյուք համալսարանի Նաշեր պատկերասրահի հետ համատեղ թանգարանն իր ընդարձակ հավաքածուից ներկայացրել է Պաբլո Պիկասոյի գեղանկարներն ու գծանկարները[8]։ Պիկասոյի համապատասխան նկարների կողքին Եյլի համալսարանի գրադարանից ցուցադրվել են Գերտրուդ Սթայնի ձեռագիր արխիվները[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.