բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Եղևնի սովորական (լատին․՝ Picea abies), սոճազգիների ընտանիքին պատկանող 50 մ բարձրությամբ, բրգաձև սաղարթով գեղազարդ մշտադալար ծառ է։ Հայրենիքը համարվում է Եվրոպան։ Ասեղնատերևները մուգ կանաչավուն են երկարությունը 1-3 սմ է։ Ծաղկում է գարնան վերջին և ամռան սկզբին։ Կոները գլանաձև են երկարությունը 10-15 սմ է։ Սովորական եղևնին ցրտադիմացկուն է, խոնավասեր, ստվերատար, պահանջում է հզոր, պարարտ հողեր, շատ վատ է արձագանքում ծխին, փոշուն, գազին։ Սովորական եղևնին լավ է բազմանում սերմերի միջոցով, ունի մի շարք պարտիզային ձևեր (կոնաձև, բրգանման, գաճաճ)։ Երևանի պայմաններում տուժում է օդի չորությունից և շոգից։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եղևնի սովորական | |
Եղևնի սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ենթաընտանիք | Piceoideae |
Ցեղ | Եղևնի (Picea) |
Տեսակ | Եղևնի սովորական (P. abies) |
Միջազգային անվանում | |
Picea abies H.Karst., 1881 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի սովորական» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.