From Wikipedia, the free encyclopedia
Եղևնի (լատին․՝ Picea), մեծ ծառեր են, պատկանում է սոճազգիների ընտանիքի մշտադալար, ասեղնատերև ծառերի ցեղին։
Եղևնի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Cycadophytanae |
Տիպ/Բաժին | Մերկասերմեր (Pinophyta) |
Դաս | Pinopsida |
Կարգ | Ասեղնատերևավորներ (Pinales) |
Ընտանիք | Սոճազգիներ (Pinaceae) |
Ենթաընտանիք | Piceoideae |
Ցեղ | Եղևնի (Picea) A.Dietr., 1824 |
Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ Աճում է կավային, ավազակավային հողերում։ Ապրում է 250–300 (հազվադեպ՝ 500) տարի։ Հայտնի է ավելի քան 40 (այլ տվյալներով՝ 50) տեսակ, Հայաստանում աճեցվում է 4 տեսակ։ Առավել տարածված են սովորական կամ եվրոպական և կեռիկավոր կամ արծաթափայլ եղևնիները։
Գլխավոր ճյուղերն ունեն օղակաձև դասավորություն։ Բունն ուղիղ է։ Ասեղնատերևները դասավորված են մեկական, պարուրաձև, տափակ են, ստորին կողմից մոմափառի երկու շերտով։ Հասունացած կոներն ուղիղ կանգնած են, հասունանում են փոշոտվելու տարին և վերածվում են մասերի։ Հիմնականում աճում է Հյուսիսային կիսագնդում։ Կան եղևնու տարբեր տեսակներ. եղևի Կովկասյան A.nordmanniana, որը դեկորատիվ ծառ է, աճում է կովկասյան լեռների արևմտյան մասում, եղևնի սիբիրական A. sibirica, որն աճում է Սիբիրում, եղևնի սպիտակակեղև A. nephrolepis, որն աճում է Պրիմորյեի լեռներում, եղևնի եվրոպական A. alba։ Սաղարթը խիտ է, կոնաձև, բունը՝ ուղիղ, բարձրությունը՝ 20–50 մ։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Ասեղնատերևիկները քառանիստ են, երբեմն՝ հարթ՝ կոշտ, սուր ծայրով, կապտականաչ կամ արծաթափայլ, պահպանվում են 5–7 (9–12) տարի։ Իգական կոները գլանաձև են, երկարավուն, կախ ընկած։ Սերմերն ունեն արտահայտված գդալաձև թևիկներ։ Բնափայտը սպիտակ է, թեթև, օգտագործվում է շինարարության, թղթի, թաղանթանյութի արտադրության մեջ, երաժշտական գործիքներ պատրաստելու համար։ Կեղևից ստանում են խեժ, բևեկնայուղ, աղաղանյութեր և այլն։ Գեղազարդիչ է։
Տարբեր ժողովուրդների պատկերացումներում եղևնին համարվում է խիզախության, բարձր տրամադրության, հավատարմության, երկարակեցության և անմահության խորհրդանիշ։ Այն նաև Ամանորի զարդն է՝ տոնածառը ՝ տանը և քաղաքների հրապարակներում։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղևնի» հոդվածին։ |
Ընթերցե՛ք «եղևնի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 504)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.