Եկատերինա Մակարովա
From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինա Վալերիևնա Մակարովա (ռուս.՝ Екатери́на Вале́рьевна Мака́рова, հունիսի 7, 1988(1988-06-07)[1][2], Մոսկվա, Ռուսաստան[1]), ռուս պրոֆեսիոնալ թենիսիստուհի, աշխարհի նախկին թիվ 8 ռակետ մենախաղում և թիվ 3 ռակետ զուգախաղում։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող կանանց զուգախաղում (Ելենա Վեսնինայի հետ)։ Մեծ Սաղավարտի երեք մրցաշարերի հաղթող (երկուսը կանանց զուգախաղում, մեկը խառը զուգախաղում), Մեծ Սաղավարտի չորս մրցաշարերի եզրափակիչի մասնակից (երեքը կանանց զուգախաղում, մեկը խառը զուգախաղում), Մեծ Սաղավարտի մենախաղի երկու մրցաշարերի կիսաեզրափակիչի մասնակից, WTA Ամփոփիչ մրցաշարի կանանց զուգախաղի հաղթող (2016 թվական, Ելենա Վեսնինայի հետ), WTA տասը մրցաշարերի հաղթող (երկուսը մենախաղում), Ֆեդերացիայի գավաթի մրցաշարի հաղթող (2008) Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում, Orange Bowl մրցաշարի մենախաղի կիսաեզրափակիչի մասնակից (2004)[3]։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Բնակվելու վայր | Մոսկվա |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 8, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսաստան |
Հասակ | 180 սմ |
Քաշ | 65 կգ |
Կարիերայի սկիզբ | 2004 հոկտեմբեր |
Աշխատող ձեռք | ձախ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Եվգենիա Մանյուկովա Անաստասիա Միսկինա |
Պարգևավճար, USD | 10,208,729 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 436–307[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 8 (2015 ապրիլի 6) |
Ներկայիս վարկանիշ | 30 (2016 հոկտեմբերի 31) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1/2 եզրափակիչ (2015) |
Ֆրանսիա | 4-րդ շրջան (2011, 2015) |
Ուիմբլդոն | 1/4 եզրափակիչ (2014) |
ԱՄՆ | 1/2 եզրափակիչ (2014) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 376–180[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 3 (2015 հունիսի 8) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | Եզրափակիչ (2014) |
Ֆրանսիա | Հաղթանակ (2013) |
Ուիմբլդոն | Եզրափակիչ (2015) |
ԱՄՆ | Հաղթանակ (2014) |
katemakarova.com/en/ | |
Թարմացվել է՝ 2016 թվական նոյեմբերի 1 |
Ռուսաստանի «Սպորտի վաստակավոր վարպետ»[4]։