From Wikipedia, the free encyclopedia
Ելենա Դմիտրիևնա Ստասովա (ռուս.՝ Елена Дмитриевна Стасова, կուսակցական անուններ՝ «Աբսոլյուտ», «Գուշչա», «Վառվառա Իվանովնա», «Դելտա»[3], հոկտեմբերի 3 (15), 1873[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 31, 1966[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհդային կոմունիստ հեղափոխական, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960), Կոմունիստական կուսակցության անդամ (1898)։
Ելենա Դմիտրիևնա Ստասովա Елена Дмитриевна Стасова | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3 (15), 1873[1] |
Ծննդավայր | Սանկտ-Պետերբուրգ |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1966[1][2] (93 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Դմիտրի Ստասով[1], մայր՝ Q121419167? |
Զբաղեցրած պաշտոններ | Q97314829?, Member of the Politburo of the CPSU Central Committee? և Member of the Politburo of the CPSU Central Committee? |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե, Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե և All-Union Society of Old Bolsheviks? |
Elena Stasova Վիքիպահեստում |
1898 թվականից աշխատել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունում», 1901 թվականից եղել է «Իսկրայի» գործակալ։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում, Օրյոլում, Կիևում, Սմոլենսկում, Մոսկվայում, Մինսկում, Վիլնոյում (Վիլնյուս)։ 1904-1906 թվականներին եղել է կուսակցության ԿԿ-ի Հյուսիսային բյուրոյի, ՌՍԴԲԿ Պետերբուրգի կոմիտեի, ՌՍԴԲԿ ԿԿ-ի ռուսական բյուրոյի քարտուղար։ 1905-1906 թվականներին աշխատել է ՌՍԴԲԿ ԿԿ-ում (Ժնև), մասնակցել՝ «Պրոլետարի» թերթի հրատարակմանը։ 1907-1912 թվականներին եղել է պրոպագանդիստ, ՌՍԴԲԿ ԿԿ ներկայացուցիչը Թիֆլիսում, ՌՍԴԲԿ Համառուսաստանյան 6-րդ (Պրահայի, 1912) կոնֆերանսում հաստատվել է որպես ԿԿ-ի թեկնածու՝ ԿԿ-ի անդամ կոոպտացվելու համար։ Բազմիցս ձերբակալվել է, 1913-1916 թվականներին եղել է աքսորում (Ենիսեյի նահանգ)։ 1917 թվականի փետրվար-1920 թվականի մարտին՝ եղել է կուսակցության ԿԿ-ի քարտուղար։ Ակտիվորեն մասնակցել է Հոկտեմբերյան զինված ապստամբության նախապատրաստմանը և իրականացմանը. ՌՍԴԲ(բ) կ 6-րդ համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամության թեկնածու։ 1918 թվականին՝ Պետրոգրադի արտակարգ հանձնաժողովի (ՉԿ) նախագահության անդամ, ՌԿ(բ) կ ԿԿ-ի Պետրոգրադի բյուրոյի անդամ։ 1920-1921 թվականներին եղել է ՌԿ(բ)կ Պետրոգրադի կոմիտեի կազմբաժնի վարիչ։ Մասնակցել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարի (Բաքու, 1920) նախապատրաստմանը և աշխատանքներին, ընտրվել ՌԿ(բ) կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոյի անդամ։ 1921 թվականներից աշխատել է Կոմինտերնում։ 1927-1937 թվականներին՝ Հեղափոխության մարտիկների օգնության միջազգային կազմակերպության (ՄՕՊՌ) ԳԿ-ի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ՄՕՊՌ-ի ԿԿ-ի նախագահ։ 1935-1943 թվականներին աշխատել է Կոմինտերնի ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովում։ 1934 թվականին մասնակցել է համաշխարհային հակառազմական և հակաֆաշիստական կանանց կոմիտեի ստեղծմանը։ 1938-1946 թվականներին եղել է «Ինտերնացիոնալնայա լիտերատուրա» («Интернациональная литература», անգլերեն և ֆրանսերեն լեզուներով) ամսագրի խմբագիրը։ 1946 թվականից զբաղվել է հասարակական-գրական գործունեությամբ։ Կուսակցության 7-9, 15-19 և 22 համագումարների պատգամավոր, 7-8-ում՝ ընտրվել է ԿԿ-ի, 16-ում՝ ԿՎԻ-ի անդամ։
Եղել է Համառուսաստանյան ԿԳԿ և ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ։ Բազմաթիվ հոդվածների և հուշերի հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.