From Wikipedia, the free encyclopedia
Եթովպական ոզնի (լատին․՝ Paraechinus aethiopicus), ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանատեսակ[1]։
Եթովպական ոզնի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Paraechinus aethiopicus (Ehrenberg, 1832) |
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Չորասեր կենդանի է և տարածված է հիմնականում անապատային և կիսաանապատային կլիմայական գոտում գտնվող պետությունների տարածքներում։
Տարածված է անապատային և կիսաանապատային կլիմայական գոտիներում։ Ապրում է արաբական պետությունների տարածքներում։
Տարածման արեալը ընդգրկում է գրեթե ամբողջ Արաբական թերակղզին և Հյուսիսային Աֆրիկայի մի փոքր հատված՝ այդ թվում Եգիպտոսի և Լիբիայի հյուսիսային ափամերձ հատվածը։
Ապրում է հիմնականում անապատներում։ Ապրում է Արևմտյան Սահարայի, Թունիսի, Եգիպտոսի, Եթովպիայի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եմենի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի տարածքներում։
Որոշ պոպուլյացիաներ հայտաբերվել են նաև Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ։ Սուդանում և Իսրայելում ապրում են մեկուսացված պոպուլյացիաներով։
Մարմնի երկարությունը կազմում է 15-25 սմ, որը միջինում կազմում է 18,5 սմ։ Պոչը կարճ է և ունի 1-4 սմ երկարություն և շատ դեպքերում նկատելի չէ։
Կաթնասունների քաշը բավականին չնչին է՝ 400-ից առավելագույնը 700 գրամ։ Ունեն մարմնի համաչափ կառուցվածք։ Ոզնու ասեղները ունեն վառ շագանակագույն գունավորորում։
Ճակատը և կոկորդային հատվածը առավելապես սպիտակ են։ Ականջները կլորացած են և մարդու աչքի համար հստակ տեսանելի։ Ոտքերը կարճ են և ունեն մուգ գույն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.