![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9a/East_of_Eden_%25281952_1st_ed_dust_jacket%2529.jpg/640px-East_of_Eden_%25281952_1st_ed_dust_jacket%2529.jpg&w=640&q=50)
Եդեմից դեպի արևելք
Ջոն Ստայնբենքի 1952 թ-ին հրատարակված վեպը / From Wikipedia, the free encyclopedia
«Եդեմից դեպի արևելք» (անգլ.՝ East of Eden)՝ Ջոն Ստայնբեքի 1952 թվականի սեպտեմբերին հրատարակված վեպը։ «Եդեմից դեպի արևելք»-ը հաճախ համարում են Ստայնբեքի ամենահավակնոտ ստեղծագործությունը, այստեղ հեղինակը պատմում է երկու ընտանիքների՝ Թրասքների և Համիլտոնների, խառը մանրամասների մասին։
Եդեմից դեպի արևելք East of Eden | |
---|---|
![]() Առաջին հրատարակության կազմը | |
Հեղինակ | Ջոն Ստայնբեք |
Անվանվել է | Ծննդոց |
Տեսակ | վեպ |
Ժանր | ընտանեկան սագա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Թրասքներ և Համիլտոններ |
Նկարագրում է | Սալինաս |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Viking Press |
Հրատարակման տարեթիվ | 1952 |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=20211110 |
![]() |
Վեպը նախապես հղված էր հեղինակի որդիներին՝ Թոմին ու Ջոնին։ Ստայնբեքը ուզում էր մանրամասն նկարագրել Սալինաս Վալին, նրա վայրերը, ձայներն ու հոտերը։ Կարծիք կա, թե վեպում նկարագրված Համիլտոնների ընտանիքի համար հիմք է ծառայել իրական Սեմուել Համիլտոնի ընտանիքը, ով մորական կողմից Ստայնբեքի պապն էր[1]։ Բացի այդ վեպում որպես երկրորդական կերպար հանդես է գալիս Ջոն Ստայնբեքը[2]։
Ըստ Ստայնբեքի երրորդ կինը՝ Էլայնը, Ջոն Ստայնբեքը այս վեպը համարել է իր լավագույն ստեղծագործությունը (լատին․՝ magnum opus)[3]։ Ինքը՝ Ջոն Ստայնբեքը '«Եդեմից դեպի արևելք»-ի մասին ասել է՝
![]() |
Այստեղ կա այն ամենը, ինչ որ ես իմացել եմ իմ արհեստի ու մասնագիտության շնորհիվ։ Կարծում եմ, որ այն ինչ գրել եմ մինչ այժմ, փորձ էր այս վեպը գրելու համար։ | ![]() |
It has everything in it I have been able to learn about my craft or profession in all these years.
«Եդեմից դեպի արևելք» վեպի երկրորդ մասը էկրանավորել է Էլիա Կազանը 1955 թվականին։