![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b2/Flickr_-_archer10_%2528Dennis%2529_-_Egypt-6A-052.jpg/640px-Flickr_-_archer10_%2528Dennis%2529_-_Egypt-6A-052.jpg&w=640&q=50)
Եգիպտոս (հռոմեական նահանգ)
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական Եգիպտոս (լատին․՝ Aegyptus, հուն․՝ Αἴγυπτος), պրովինցիա Հռոմեական կայսրությունում։ Հիմնադրվել է մ․թ․ա․ 30 թվականին, երբ Օկտավիանոսը (ապագա հռոմեական Օգոստոս կայսրը) պարտության մատնեց Մարկոս Անտոնիոսին, գահընկեց արեց Կլեոպատրային և բռնակցեց նախկին Պտղոմեոսյան թագավորությունը Հռոմեական կայսրությանը։ Պրովինցիան զբաղեցնում էր ներկայիս Եգիպտոսի մեծ մասը՝ բացառությամբ Սինայի թերակղզու, որը հետագայում նվաճվեց Տրայանոսի կողմից։ Եգիպտոսը արևմուտքում սահմանակցում էր Կրետե և Կիրենաիկա պրովինցիաներին, իսկ արևելքում՝ Հուդեային (ապա՝ Արաբիա Պետրեա)։
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
![]() | |
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Հին Հռոմ |
Կարգավիճակ | Հռոմեական Գավառ |
Մտնում է | Հռոմեական կայսրություն |
Վարչկենտրոն | Ալեքսանդրիա |
![]() | |
Հիմնադրված է | մ. թ. ա. 30 թ. |
Սահմանակցում է | Creta et Cyrenaica?, Հրեաստան և Արաբիա |
Փոխարինեց | Պտղոմեոսյան Եգիպտոս |
Նահանգը ծառայում էր որպես կայսրության հացահատիկի կարևոր արտադրող և ուներ բավականին զարգացած քաղաքային տնտեսություն։ Եգիպտոսը Հռոմի արևելյան ամենահարուստ պրովինցիան էր[1] և ամենահարուստ նահանգը Իտալիայից դուրս[2]։ Նրա մայրաքաղաք Ալեքսանդրիայում էր գտնվում ամենամեծ նավահանգիստը, որը մեծությամբ երկրորդ քաղաքն էր Հռոմեական կայսրությունում։
Հռոմեական Եգիպտոսի բնակչության թիվը հայտնի չէ․ մոտավոր հաշվարկներով՝ այն տատանվում էր 4-8 միլիոնի միջև[3]։