From Wikipedia, the free encyclopedia
Արաբերենի եգիպտական բարբառ (اللهجة المصرية, կամ եգիպտական արաբերեն, اللغه المصريه الحديثه, ինքնանվանումը՝ مصرى, մասրի), արաբերենի բարբառ, որով խոսում է Եգիպտոսի բնակչության մեծ մասը
Արաբերենի եգիպտական բարբառ مصرى | |
---|---|
Տեսակ | բարբառ, կենդանի լեզու և բնական լեզու |
Ենթադաս | արաբերենի տարբերակներ |
Երկրներ | Եգիպտոս և մոտակա երկրներ |
Խոսողների քանակ | 64 600 000 մարդ (2019)[1] |
Լեզվակիրների թիվը | մայրենի 54 միլիոն մարդու համար |
Դասակարգում | Աֆրոասիական լեզուներ
|
Գրերի համակարգ | Արաբական այբուբեն |
IETF | arz |
ISO 639-2 | arz |
ISO 639-3 | arz |
Egyptian Arabic language Վիքիպահեստում |
Նրա գոյությունը, ծագումը և պատմությունը շարունակում են մնալ վեճերի առարկա նրա՝ որպես առանձին լեզվի կամ դասական արաբերենի բարբառի դասակարգման համար։ Պաշտոնապես այն համարվում է Աֆրոասիական լեզվաընտանիքի սեմական լեզվախմբի արաբերեն լեզվի բարբառ։ Առաջարկվել է անգամ փոխել եգիպտական բարբառի այբուբենը արաբատառից լատինատառի, որպեսզի այն իրոք վերածվեր առանձին լեզվի։ Սակայն դա չարվեց, որովհետև դա Ղուրանը անհասկանալի կդարձներ Եգիպտոսի միլիոնավոր արաբներին, և ստիպված կլինեին թարգմանել Ղուրանը արաբերենից արաբերեն։ Պանարաբիզմի շատ հետևորդներ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ այլ արաբական երկրներում, փորձում են անգամ կենցաղում խոսել գրական արաբերեն լեզվով։
Լեզուն ծագել է Նեղոսի դելտայում՝ Ստորին Եգիպտոսում՝ երկրի մայրաքաղաք Կահիրեի մոտակայքում՝ ծագելով արաբ նվաճողների լեզվից, ովքեր ներխուժել են Եգիպտոս 7-րդ դարում։ Հետագայում այն զարգացել է ղպտիերենի[2][3][4], ապա այլ լեզուների՝ թուրքերենի, իտալերենի, ֆրանսերենի և անգլերենի ազդեցության տակ։
Մոտ 76 միլիոն եգիպտացիներ խոսում են արաբերենի բարբառով։ Եգիպտական բարբառը հասկանալի է ողջ արաբական աշխարհին եգիպտական ԶԼՄ-ների գերակշռման պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.