Եգեյան մշակույթ
From Wikipedia, the free encyclopedia
Եգեյան քաղաքակրթությունը (կամ Եգեյան մշակույթը) ընդհանրական տերմին է, որն օգտագործվում է Եգեյան ծովի կղզիների Բրոնզի դարի մշակույթների նկատմամբ։ Փաստացիորեն այս տերմինը վերաբերում է երեք տարածքների. Կրետեին, Կիկլադյան կղզիներին և մայրցամաքային Հունաստանին։ Վաղ Բրոնզեդարից Կրետեն ասոցիացվում էր Մինոսյան մշակույթի հետ, միևնույն ժամանակ Կիկլադյան կղզիներում և մայրցամաքային Հունաստանում գոյություն ունեին տարբեր մշակույթներ, քաղաքակրթություններ։ Մոտ մ.թ.ա. 1450 թվականից նախահունական Միկենյան քաղաքակրթությունը տարածվում է Կրետե կղզում։