Եգեյան համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Եգեյան համալսարան (հուն․՝ Πανεπιστήμιο Αιγαίου), Հունաստանի համալսարաններից, որի մասնաշենքերը գտնվում են Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս կղզիների վրա։ Համալսարանը պաշտոնապես հիմնադրվել է 1984 թվականին, չնայած նրա պատմական արմատները հասնում են 1920-ական թվականներ` Սմիրնայի Հոնիական համալսարան, որը ստեղծվելուց ի վեր գրեթե չի գործել[4][5]։
Եգեյան համալսարան հուն․՝ Πανεπιστήμιο Αιγαίου | |
---|---|
Սֆինքս, Եգեյան համալսարանի լոգո | |
Տեսակ | համալսարան |
Հիմնադրված է | 1984 |
Հիմնադրիր | Կոնստանտին Կարատեոդորի |
Ռեկտոր | Անդրեաս Թրոուբիս |
Ուսանողներ | 11,959 (2010) |
Բակալավրիատ | 9,688 |
Մագիստրատուրա | 1,615 |
Դոկտորանտուրա | 656 |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Greek Universities Network?[2] և Open Technologies Alliance?[3] |
Կամպուս | Միտիլինի, Խիոս, ԿառլովասիՀռոդոս, Էրմուպոլիս, Միրինա |
Գույներ | |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | կղզիներ - Լեսբոս, Խիոս, Սամոս, Հռոդոս, Սիրոս և Լեմնոս |
Կայք | aegean.gr(հուն.)(անգլ.) և aegean.edu(անգլ.) |
University of the Aegean Վիքիպահեստում |
Եգեյան համալսարանը Հունաստանի միջին մեծության համալսարաններից և երկրի պետական 24 համալսարաններից մեկն է։ Այն կոչված է նորարարական և սոցիալական ուղղվածությամբ կրթություն ապահովելուն։ Հունաստանի բարձրագույն հաստատություններից միակն է, որը տեղակայված է Եգեյան ծովի հյուսիսային մասում։ Համալսարանը հիմնադրվել է 1984 թվականի մարտի 20-ին թիվ 83/1984 նախագահական հրամանով։ Հաստատության գլխավոր վարչական մասնաշենքը գտնվում է Լեսբոս կղզու Միտիլինի քաղաքում։ 2010-ական թվականների սկզբին համալսարանում ուսանում էին մոտ 10000 ուսանողներ[6][7][8][9][10][11] և աշխատում էին մոտ 300 դասախոսներ։
Համալսարանի առաջին ֆակուլտետը բիզնես-վարչական ֆակուլտետն է եղել, որը բացվել էր Խիոս կղզում 1984-1985 ուսումնական տարում։ Առաջին հինգ տարիների աշխատանքի ավարտից հետո համալսարանում կար 7 ֆակուլտետ և ասպիրանդուրա[12]։ Այսօր համալսարանն ունի 5 ֆակուլտետ և 17 բաժիններ։ Վերջին ուսումնական մասնաշենքը կառուցվել է 2009 թվականին Լեմնոս կղզում։
Համալսարանը հիմնականում զբաղվում է կրթական գործունեությամբ և ոչ մեծ գիտական հետազոտություններով։ Գիտահետազոտական գործունեությունն իրականացվում է պետական ֆինանսավորման հաշվին, ինչպես նաև տարբեր մասնավոր հիմնադրամների միջոցներով։
2014 թվականից համալսարանը ֆինանսական սուղ վիճակում է հայտնվել պետության վարած կոշտ տնտեսական քաղաքականության պատճառով[13][14]։