![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/12/Janissary_Recruitment_in_the_Balkans-Suleymanname.jpg/640px-Janissary_Recruitment_in_the_Balkans-Suleymanname.jpg&w=640&q=50)
Դևշիրմե
քրիստոնյաների երեխաների հավաքագրում և ստրկացում Օսմանյան կայսրությունում / From Wikipedia, the free encyclopedia
Դևշիրմե կամ մանկահավաք (օսման.՝ دوشيرمه, devşirme, բառացի՝ «հավաքում», նաև թարգմանվում է «արյան հարկ»)[1], գործընթաց Օսմանյան կայսրությունում, երբ զինվորական, հարեմական կամ պետական ծառայության նպատակներով հավաքագրվում էին քրիստոնյա երեխաներ, գլխավորապես Բալկանյան թերակղզու ժողովուրդներից[2]։
Դևշիրմե | |
---|---|
![]() Օսմանյան կայսրության պաշտոնյան և նրա օգնականը հավաքագրում են քրիստոնյա տղաներին | |
Տեսակ | հարկ, գործընթաց, խտրականություն և սոցիալական կարգավիճակ |
Երկիր | ![]() |
![]() |
8-ից մինչև 20 տարեկան քրիստոնյա տղաներ հավաքագրվում էին և տարվում Կոստանդնուպոլիս[3], որտեղ ստիպվում էին ընդունել Իսլամը և պատրաստվում ծառայության համար վարժեցվում զինվորական գործի կամ քաղաքացիական ծառայության համար[4]։ Մանկահավաքի միջոցով էին կազմվում օսմանյան բանակի ամենահայտնի զորամասերը՝ ենիչերիները[5]։
Դևշիրմեն սկսվել է 1300-ական թվականների կեսերին Մուրադ Ա-ի օրոք․ նպատակն էր հզորացնել թուրքական ազնվականությանը։ Բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ այս գործընթացը հակասում էր շարիաթին[6], քանի որ հակասում էր շարիաթում սահմանված զիմմիների իրավունքներին[7]։ Սա չէր ընդունում Հալիլ Ինալջըքը, ով գտնում է, որ դևշիրմեն ստրուկ չէ, չնայած կրոնափոխվել է իսլամի[8][c]:
15-րդ դարի կոսերից մինչև 17-րդ դարի կեսերը գրեթե բոլոր մեծ վեզիրները եղել են քրիստոնյաներ, որոնք վերցվել են դևշիրմե համակարգի ներքո և վարժեցվել են պալատային համակարգում[9]։ 1700 թվականի դրությամբ գործընթացը կասեցվեց, սակայն մոտ 200.000 երեխա վերցվել են այս եղանակով[10]։ 1703 թվականին փորձ եղավ վերականգնել այս համակարգը սակայն ընդդիմացան օսմանցիները, ովքեր զբաղեցնում էին զինվորական և քաղաքացիական պաշտոններ։ Վերջապես Ահմեդ III-ի կառավարման առաջին օրերից դևշիրմե համակարգն արգելվեց։