ամերիկացի տենոր From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Միլլեր (անգլ.՝ David Miller, ապրիլի 14, 1973[1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի տենոր, օպերային և փոփ ժանրերի կատարող, Il Divo խմբի չորս մենակատարներից մեկը։
Դևիդ Միլլեր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | David Miller |
Ի ծնե անուն | Դևիդ Միլլեր անգլ.՝ David Miller |
Ծնվել է | ապրիլի 14, 1973[1] (51 տարեկան) Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Օպերա, Փոփ |
Մասնագիտություն | |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | electronic drum?, Տրոմբոն, դաշնամուր և վոկալ |
Լեյբլ | Syco Music և Sony BMG |
Կրթություն | Օրբերլինի կոնսերվատորիա և Heritage High School? |
Անդամակցություն | Իլ Դիվո |
Ամուսին | Sarah Joy Kabanuck? |
Կայք | ildivo.com/uk/band/david |
David Miller (tenor) Վիքիպահեստում |
Դևիդ Միլլերը ծնվել է 1973 թվականի ապրիլի 14֊ին Կալիֆորնիայի հարավում գտնվող Սան Դիեգո քաղաքում, սակայն նրա մանկությունը (սկսած 8 տարեկանից) անցել է Կալիֆորնիա նահանգի Լիթելթոն քաղաքում։ 1991 թվականին ավարտել է Լիթելթոնի Heritage High School (Littleton, Colorado)[2][3]։ Ուսանելու տարիներին մասնակցել է դպրոցական բեմադրություններին (Ռուստեր «Էննի»֊ում և Նոյ «Two by Two» մյուզիքլում)։ Ավարտելուց հետո ընդունվել է Oberlin Conservatory of Music (Օբերլին Օբերլին, Օհայո), որն ավարտել է գերազանցությամբ[3], վոկալ և օպերային թատրոն ուղղությամբ։
Երաժշտական կրթություն ստանալուց հետո Դևիդը մասնակցել է օպերային և երաժշտական ներկայացումների (ընդհանուր 45 դեր)[3], կազմակերպված այդ ոլորտում աշխատող ամերիկյան կազմակերպությունների կողմից՝ կատարելով Մանոն օպերայում ասպետ դե Գրիեյի, «Ռոմեո և Ջուլիետ»֊ում Ռոմեոյի, «Կախարդական սրինգ»֊ում Տամինոյի և «Տրավիատա»֊ում Ալֆրեդոյի դերերգերը, ինչպես նաև գլխավոր դերը «Վերտեր»֊ում[4]։
1998 թվականին Los Angeles Opera ընկերության հետ միասին մասնակցել է շրջագայությունների Չիլիում, որտեղ կատարել է Տիբալտի դերերգը Բելլինիի «Կապուլետներ և Մոնտեկիներ» օպերայից։
2000 թվականին տեղի ունեցավ Դևիդ Միլլերի առաջնախաղը համաշխարհային բեմում։ Նա կատարեց Թոնիի դերերգը «Վեսթսայդյան պատմություն» մյուզիքլում, Միլանի Լա Սկալա թատրոնում[4]։ 2000֊ական թվականների սկզբին հանդես եկավ Լա Սկալա թատրոնի բեմում, մասնավորապես Մարկո Տուտինոյի «Վիտա» օպերայի համաշխարհային պրեմիերայում (ինչպես նաև կատարել է դերեր Բրոդվեյի, Պիտսբուրգի և Ֆլամանդական օպերային թատրոններում։ Հատկապես մեծ հաջողություն էր վայելում Պուչինիի «Բոհեմ» օպերայում նրա ստեղծված Ռոդոլֆոյի կերպարը (Բազա Լուրմանի բեմադրությամբ)[3][4]։
2003 թվականի դեկտեմբերին Դևիդը անցնելով նախնական ընտրությունը՝ դարձավ համաշխարհային Il Divo քառյակի անդամ։ 2004 թվականին դուրս եկավ խմբի դեբյուտային ալբոմը («որը անվանվեց հենց Il Divo»)[5]՝ ստանալաով լայն տարածում։ Մեկ տարի անց լույս տեսավ նրանց երկրորդ «Ancora» ալբոմը՝ զբաղեցնելով ԱՄՆ֊ի, Կանադայի, Ավստրիայի, Նոր Զելանդիայի, Արևմտյան Եվրոպայի և շատ այլ երկրների չարթերի առաջին հորիզոնականը։
2007 թվականին, ընդունելով մասնակցել համերգին Chicago Pops Orchestra֊ի հետ, Դևիդը դադար վերցրեց քառյակի համաշխարհային շրջագայություններից[6], կատարելով օպերային արիաների, հայտնի երգերի և ծննդյան հիմների շարք։
2009 թվականին ամուսնացել է ամերիկյան օպերային երգչուհի Սառա Ջոյ Կաբանուկի (անգլ.՝ Sarah Joy Kabanuck) հետ, մինչ ամուսնությունը նրանք հանդիպել են 6 տարի[7][8]։ Երեխաներ չունի։ Ապրում է Նյու Յորքում ՝ ԱՄՆ֊ում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.