From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Թեյլոր (անգլ.՝ David Taylor, դեկտեմբերի 5, 1990, Ռինո, Նևադա, ԱՄՆ), ամերիկացի ազատ ոճի ըմբիշ[2] և ժողովրդական ըմբշամարտի նախկին ներկայացուցիչ, 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն[3], 2018 թվականի աշխարհի չեմպիոն[4][5]։ Երկու անգամ արժանացել է Դեն Հոջի տիտղոսին[6]։
Թեյլորը վաղ տարիքից հիանում էր օլիմպիական չեմպիոն Քել Սենդերսոնով։ Հանդես է եկել Փենսիլվանիայի համալսարանի թիմում, որտեղ Քել Սենդերսոնը գլխավոր մարզիչ էր։ Ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայում իր առաջին մրցաշրջանում Թեյլորը կարողացել է նվաճել արծաթե մեդալ, իսկ արդեն երկրորդում վերցրել է ոսկին։ Երկու անգամ արժանացել է Դեն Հոջի տիտղոսին՝ դառնալով երրորդ ըմբիշը, որն այս պարգևը ստացել է երկու և ավելի անգամ[7]։
Միջազգային ասպարեզում Թեյլորը նույնպես կարողացել է հաջողությունների հասնել՝ դառնալով տասներկուերորդ ամերիկացին, որը Իվան Յարիգինի Գրան Պրիում ոսկի է նվաճել, իսկ ավելի ուշ մայրցամաքային և համաշխարհային առաջնություններում արժանացել է ոսկե մեդալների։
2018 թվականի արդյունքներով դարձել է Ջոն Սմիթի մրցանակակիր՝ որպես ԱՄՆ-ի Տարվա լավագույն ազատ ոճի ըմբիշ[8]։
2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե մեդալ[9][10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.