From Wikipedia, the free encyclopedia
Դևիդ Բենիոֆ (անգլ.՝ David Benioff, ի ծնե՝ Դեյվիդ Ֆրիդման, անգլ.՝ David Friedman, սեպտեմբերի 25, 1970, Նյու Յորք, Նյու Յորք[1]), ամերիկացի գրող, սցենարիստ և հեռուստատեսային պրոդյուսեր։ HBO հեռուստաալիքի, հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի համահեղինակ և շոուրաններ։
Դևիդ Բենիոֆ անգլ.՝ David Benioff | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1970 (54 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք[1] |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Դարտմուտի քոլեջ, Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Բարձրագույն դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, վիպասան, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, ուսուցիչ, դերասան, լրագրող, պրոդյուսեր, հեռուստառեժիսոր, showrunner, կինոսցենարիստ, հեռուստասցենարիստ և կինոռեժիսոր |
Ամուսին | Ամանդա Փիթ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1125275 |
Բենիոֆը ծնվել է Նյու Յորքում՝ եվրոպական ընտանիքում։ Բարբարա Ֆրիդմանի և (ծննդյամբ՝ Բենիոֆ) և Սթիվեն Ֆրիդմանի՝ «Goldman Sachs» ընկերության նախկին տնօրենի երեք երեխաններից ամենափոքրն էր[2]։ Հասուն տարիքում վերցրել է մոր օրիորդական ազգանունը, որպեսզի խուսափի Դեյվիդ Ֆրիդման անունով այլ գրողների հետ շփոթությունից[3]։ Նրա նախնիները Ռումինիայից, Գերմանիայից և Ռուսաստանից ներգաղթյալ հրեաներ էին[4][5]։
Դարտմուտի քոլեջի շրջանավարտ է։ 22 տարեկանում աշխատել է Սան Ֆրանցիսկոյի ակումբներում, այնուհետև Բրուքլինի Պոլի Պրեփ միջնակարգ դպրոցում՝ որպես անգլերենի ուսուցիչ։ 1999 թվականին Իրվայնի համալսարանում ստացել է գեղարվեստի մագիստրոսի կոչում (անգլ.՝ master of fine arts):
1999 թվականին Բենիոֆն ավարտել է իր առաջին հրատարակված վեպը՝ «25-րդ ժամ»-ը , որը դարձել է Իրվայնի համալսարանի ավարտական աշխատանքը։ Ավելի ուշ նա գրել է սցենար, որով ֆիլմ է նկարահանել Սփայք Լին, և որի գլխավոր դերակատարն էր Էդվարդ Նորթոնը։
Բենիոֆը գրել է դիցաբանական, էպիկական «Տրոյա» (2004) ֆիլմի սևագիր սցենարը, որի համար Warner Bros.-ը վճարել է նրան 2,5 միլիոն դոլար[6]։ Նա գրել է նաև Մարկ Ֆորստերի նկարահանած «Մնա» (2005) հոգեբանական թրիլլերի սցենարը[7]։ Նրա՝ համանուն վեպի հիման վրա գրված «Քամու հետևից վազողը» ֆիլմի սցենարը նշում է Ֆորստերի հետ իր երկրորդ համագործակցությունը։ 2004 թվականին նրան վարձել են որպես սցենարիստ՝ «Իքս մարդիկ» սագայի սփին-օֆի համար, որը կոչվում է «Իքս մարդիկ. Սկիզբ, Կուղխ» (2009)․ սցենարի վրա աշխատել է շուրջ երեք տարի։
2006 թվականին Բենիոֆը մտադրվել է էկրանավորել Ջորջ Ռ.Ռ. Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքը և Դեն Ուայսի հետ սկսել Է «Գահերի խաղը» հեռուստասերիալի մշակումը[8]։ Փորձնական դրվագի վրա աշխատանքը սկսվել Է 2007 թվականին HBO հեռուստաալիքով, երեք տարի անց սերիալը ստացել է «կանաչ լույս»։ Բենիոֆն և Ուայսը ավելի վաղ միասին աշխատել են «Տնօրեն» ֆիլմի սցենարի վրա, որը սակայն չի նկարահանվել։ «Գահերի խաղում» նրանք դարձել են գործադիր պրոդյուսերներ, շոուրաներներ և սցենարիստներ[9]։
2008 թվականին լույս է տեսել Բենիոֆի «Գողերի քաղաքը» («City of Thieves») վեպը, որի իրադարձությունները տեղի են ունենում պաշարված Լենինգրադում։ «Քաղաք» անվանումով ռուսերեն թարգմանությունը 2010 թվականին հրապարակվել է «Ռիպոլ Կլասիկ» հրատարակչության կողմից, ռուսական հրատարակության պրոդյուսերն է դարձել Թիմուր Բեքմամբետովը[10]։
2006 թվականի սեպտեմբերի 30-ին Բենիոֆն Նյու Յորքում ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Ամանդա Փիթի հետ[11]։ Նրանք ունեն 3 երեխա (բոլորը կրում են Ֆրիդման ազգանունը)՝ դստրեր Ֆրենսիս Փենը (2007)[12], Մոլի Ջունը (2010)[13] և որդին՝ Հենրի Փիթը (2014)[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.