Դրեզդեն
From Wikipedia, the free encyclopedia
Դրեզդեն (գերմ.՝ Dresden, Դղեսդն), քաղաք Գերմանիայում, Սաքսոնիայի վարչական կենտրոն։ Դրեզդենն ունի 550.000 բնակչություն և Սաքսոնիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է Լայփցիգից հետո։ Լինելով կառավարության և լանդթագի նստավայր այն համարվում է Սաքսոնիայի քաղաքական կենտրոնը։ Բացի դրանից այստեղ են կենտրոնացված նաև կրթական և մշակութային բազմաթիվ կառույցներ, այդ թվում հայտնի Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանը, տեխնոլոգիական և տնտեսագիտական բարձրագույն դպրոցը, Դրեզդենի կերպարվեստի բարձրագույն դպրոցը և Դրեզդենի Կառլ Մարիա ֆոն Վեբեռի անվան երաժշտական դպրոցը։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Դրեզդեն | |||||
գերմ.՝ Dresden[1] | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Altstadt?, Dresden-Neustadt?, Dresden-Pieschen?, Q383208?, Q383231?, Q383184?, Q383219?, Dresden-Prohlis?, Q383270?, Cotta?, Altfranken?, Cossebaude?, Gompitz (locality)?, Langebrück?, Q1432052?, Oberwartha?, Schönborn?, Schönfeld-Weißig? և Weixdorf? | ||||
Հիմնադրված է | 1206[2] թ. | ||||
Առաջին հիշատակում | 1206[2] | ||||
Մակերես | 328,48 կմ² | ||||
ԲԾՄ | 112±1 մետր | ||||
Բնակչություն | ▲563 311 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[3] | ||||
Հեռախոսային կոդ | 351 և 35201 | ||||
Փոստային դասիչ | 01067, 01326, 01309, 01069, 01097, 01099, 01159, 01127, 01307, 01129 և 01279 | ||||
Ավտոմոբիլային կոդ | DD[4][5] | ||||
Պաշտոնական կայք | dresden.de(գերմ.)(անգլ.)(ֆր.)(իսպ.)(իտալ.)(չեխ.)(լեհ.)(ռուս.) | ||||
| |||||
Էլբա գետի ափին գտնվող քաղաքը համարվում է ոչ միայն Սաքսոնիայի վեց գլխավոր կենտրոններից մեկը, այլ նաև տրանսպորտային հանգուցակետ և Բալունգյան տարածքի գլխավոր տնտեսական կենտրոն[6]։
Դրեզդենում կարևոր դեր ունեն նորարարությունները և բարձր տեխնոլոգիաները. տնտեսապես նշանավոր են տեղեկատվական տեխնոլոգիաները և նանոէլեկտրոնիկան։ Դրեզդենում հայտնի են նաև դեղագործությունը, կոսմետիկ արդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, սննդի արդյունաբերությունը, առևտուրը, ինչպես նաև տուրիզմը։ Քաղաքի տարածքում տեղի ունեցած պեղումների արդյունքում հայտնաբերված հնէաբանական հետքերը ապացուցում են, որ այն բնակեցված է եղել դեռևս քարե դարում։ Պահպանված փաստաթղթերում Դրեզդենը առաջին անգամ հիշատակվում է դեռևս 1206 թվականին, այն եղել է կուրֆյուրստների, հետագայում թագավորների նստավայր, այժմ այն Սաքսոնիայի մարզի մայրաքաղաքն է։