Դուգլաս Օշերոֆ
ֆիզիկոս From Wikipedia, the free encyclopedia
Դուգլաս Օշերոֆ (օգոստոսի 1, 1945[1][2][3][…], Աբերդին, Grays Harbor County, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Սթենֆորդի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է համատեղ Դևիդ Լիի և Ռոբերտ Ռիչարդսոնի հետ, «Հելիում-3-ի գերհոսունության հայտնաբերման համար»։ Հայտնագործությունը կատարվել էր 1971 թվականին, երբ Օշերոֆը աշխատում էր Կոռնելի համալսարանում, որպես ասպիրանտ։
Դուգլաս Օշերոֆ անգլ.՝ Douglas Dean Osheroff | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1945[1][2][3][…] (79 տարեկան) Աբերդին, Grays Harbor County, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | լյութերականություն |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Սթենֆորդի համալսարան և Բելլի լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա և կրիոֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կոռնելի համալսարան և Aberdeen High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Գիտական ղեկավար | Դեյվիդ Լի |
Ազդվել է | Ռիչարդ Ֆեյնման |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Phyllis Liu-Osheroff? |
Կայք | physics.stanford.edu/people/faculty/douglas-osheroff |
Douglas D. Osheroff Վիքիպահեստում |
Կենսագրություն
Օշերոֆը ստացել է բակալավրի աստիճան 1967 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը նա ստացել է Քոռնելի համալսարանում 1973 թվականին։
1972—1987 թվականները աշխատել է Բելլի լաբորատորիաներում, որտեց 1981 թվականից զբաղեցրել է պինդ մարմինների և ցածր ջերմաստիճանների լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը։ 1972—1974 թվականները համատեղ Դ. Լիի և Ռ. Ռիչարդսոնի հետ հայտնաբերել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության երևույթը, որի համար և նրանց շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ 1996 թվականին։
Հանդիսանում է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր 1987 թվականից։ 2006 թվականի դրությամբ դասավանդում էր համալսարանի ֆիզիկայի և կիրառական ֆիզիկայի բաժնում, որը նա ղեկավարել էր 1991 − 1996 թվականները։
Օշերոֆը մասնակցել է Կոլումբիա մաքոքի կործանման հետաքննության հանձնաժողովի աշխատանքներին։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.