Դորոթեա Լանժ (անգլ.՝ Dorothea Lange, ի ծնե` Dorothea Margaretta Nutzhorn, մայիսի 26, 1895(1895-05-26)[1][2], Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4][5][…] - հոկտեմբերի 11, 1965(1965-10-11)[6][7][8][…], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[9][10][2][…]), ամերիկացի լուսանկարիչ և ֆոտոլրագրող, վավերագրական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ։

Կենսագրություն

Thumb
Դորոթեա Լանժ: Մայրը և երևեխաները Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում

Յոթ տարեկան հասակում հիվանդացել է պոլիոմիելիտով, ինչն ազդել է նրա հետագա առողջության վրա։ Լուսանկարչի կարիերան սկսել է Նյու Յորքում, սովորել է Կլարենս Ուայթի մոտ։ 1915 թվականին ամուսնացել է նկարիչ Մեյնարդ Դիքսոնի հետ։ Հետո տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո (1918), բացել այնտեղ լուսանկարչական ստուդիա. առավել հայտնի է Մեծ ճգնաժամի ժամանակաշրջանի լուսանկարներով (1935 թվականից հետո)։ 1935 թվականին բաժանվել է Դիքսոնից և ամուսնացել տնտեսագիտության պրոֆեսոր Փոլ Թեյլորի հետ։ 1941 թվականի ճապոնիայի հարձակումից հետո նկարահանվել է «Փերլ Հարբորում»-ում։ 1952 թվականին դարձել է Aperture ֆոտոամսագրի հիմնադիրներից մեկը։ 1953-1954 թվականներին հատուկ «Life» ամսագրի համար սկսել է աշխատել «Երեք մորմոնական քաղաքներ» լուսանկարների շարքի վրա։ 1958 թվականից իր երկրորդ ամուսնու՝ Փոլ Թեյլորի հետ մեկնել է համաշխարհային ճանապարհորդության։ Շատ է հիվանդացել և մահացել է կերակրափողի քաղցկեղից։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականութուն

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.