Դորիացիներ(հուն․՝ Δωριεῖς), եղել է չորս էթնիկ խմբերից (Աեոլյաններ, աքայացիներ, հոնիացիներ, դորիացիներ) մեկը Դասական Հունաստանում[1]։ Նրանք գրեթե միշտ կոչվել են ուղղակի դորիացիներ, ինչպես վաղ շրջանի գրականության մեջ են հիշատակվում[2]։ Այդպես են նրանք կոչվել գրական վաղ հիշատակություններում (Ոդիսական)[2]։
Նրանք տարբեր էին իրենց ստեղծած սոցիալական կազմակերպություններով և կենցաղով, կյանքի կազմակերպման տարբեր ձևերով՝ սկսած առևտրի բազմամարդ կենտրոն Կորնթոսից, որը հայտնի էր իր զարդարուն ոճի արվեստով և ճարտարապետությամբ և ռազմական կյանքով ապրող Սպարտայից։ Հույները գիտեին, թե որ բնակավայրերն են դորիական և որոնք՝ ոչ; Նրանք պատերազմների ժամանակ միշտ չէ որ ապավինում էին դորիական պետությունների աջակցությանը։ Դորիացիները առանձնանում էին իրենց դորիական հունարեն բարբառով և բնորոշ սոցիալական և պատմական ավանդույթներով։
Ք. ա. 5-րդ դարում դորիացիները և հոնիացիները քաղաքականապես բավականաչափ կարևոր էթնիկ խմբեր են եղել, որոնց վերջնական բախումը հանգեցրել է Պելոպոնեսյան պատերազմին։ Ք. ա. 5-րդ դարի հույների հոնիացի կամ դորիացի լինելու ինքնաճանաչման փաստը վիճարկելի է եղել։ Էդվարդ Վիլլի փաստարկով 5-րդ դարի հունական մշակույթում դեռ չի եղել էթնիկական ճշմարիտ տարբերակիչ գիծ, բացի աթենական քարոզչության մեջ եղած հակադորիական տարրերից[3][4]։