From Wikipedia, the free encyclopedia
Դոմ Պերինիոն (ռուս.՝ До́м Периньо́н), ֆրանսիական «Moët et Chandon» արտադրողի պրեմիում դասի շամպայնի ապրանքանիշ։ Անվանումն ստացել է ի պատիվ բենեդիկտյան հոգևորական Պիեռ Պերինյոնի, որն իբրև թե հայտնագործել է փրփրուն գինու արտադրության շամպայնացման մեթոդ[1]։
Դոմ Պերինիոն | |
---|---|
Տեսակ | ապրանքային նշան և շամպայն |
Ենթատեսակ | շամպայն |
Արտադրող | Moët & Chandon? |
Ծագման երկիր | Ֆրանսիա |
Ստեղծման տարի | 1921 |
Անվանված է | Dom Pérignon? |
domperignon.com | |
Dom Pérignon (champagne) Վիքիպահեստում |
«Dom Pérignon Prestige Cuvee»-ն միլեզիմային շամպայն է, այսինքն՝ արտադրվում է շշի վրա նշված տարվա խաղողի բերքից, և, որպես կանոն, դա լինում է հաջող տարի[2]։ Ապրանքանիշի ներքո արտադրվում է շամպայնի երկու տեսակ՝ սպիտակ բրյուտ և վարդագույն բրյուտ։ Արտադրվող շամպայնի շշերի ծավալներն են՝ դասական 0․75 լիտր, 1․5 լիտր, 3 լիտր և 6 լիտր։
Առաջին անգամ «Dom Pérignon Prestige Cuvee» շամպայնն արտադրվել է 1921 թվականին, բայց 1930 թվականներին Մեծ ճգնաժամի պատճառով վաճառքում հայտնվեց միայն 1936 թվականին։ Մի քանի տարի անց Քրիստի անգլիական աճուրդի կարգացուցակում գրանցվեց 1926 թվականի բերքի շիշը՝ որպես երկրորդ միլեզիմ, բայց «Moët et Chandon» տան միլեզիմների պաշտոնական ցուցակում այն բացակայում էր։
1921 թվականի բերքից հետո հաջորդը լեգենդար 1928-ն էր։ Հետաքրքիր է, բայց այն ոչ ծաղրանք էր, ոչ էլ սխալ։ 1926 թվականի բերքի շիշն ուներ նույն տեսքը, ինչ «Dom Pérignon Prestige Cuvee»-ի՝ 18-րդ դարի օրիգինալ շիշը՝ օրիգինալ պիտակով և տառատեսակով։ Սակայն շամպայնի անունը նշված չէր։ Պիտակի դիմային հատվածում գրված էր․ «Շամպայնը հատուկ ստեղծվել է «Simon Brothers & Co» 1835-1935 ընկերության հարյուրամյա հոբելյանի առթիվ»։ Դա «Moët et Chandon» տան կողմից բրիտանական գործընկերոջ 150 հաճախորդների համար որպես հոբելյանական նվեր պատրաստված 300 շշերից մեկն էր[3]։
«Dom Pérignon Cuvee»-ի արտադրության համար օգտագործում են հատուկ տեսակի խաղող, որը հավաքվում է 1820 թվականին «Moët et Chandon» տան կողմից ձեռք բերված Գրան Կրյու և Պրեմիե Կրյու կատեգորիայի խաղողի այգիներից, ինչպես նաև «Lanson» շամպայն-գինիների տանը պատկանող խաղողի այգիներից․
Տարեկան բերքից արտադրվում է 200 հազար արկղ «Դոմ Պերինիոն»։
«Dom Pérignon Cuvee»-ի տեսակային բաղադրության մեջ մտնում է 55 % շարդոնե և 45 % պինո նուար։ Շշերում պահպանվում է ոչ պակաս, քան 12 ամիս։ Բերքի տարիներն են՝ 1921, 1926, 1928, 1929, 1934, 1943, 1947, 1949, 1952, 1953, 1955, 1959, 1961, 1962, 1964, 1966, 1969, 1970, 1971, 1973, 1975, 1976, 1978, 1980, 1982, 1983, 1985, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1996, 1998, 1999, 2000, 2002, 2003, 2004, 2005, 2006 և 2009[4][5]։
«Dom Pérignon Cuvee Rosé»-ի տեսակային բաղադրության մեջ մտնում է 50 % շարդոնե և 50 % պինո նուար։ Շշերում պահպանվում է ոչ պակաս, քան 12 ամիս։ Բերքի տարիներն են՝ 1959, 1962, 1964, 1966, 1969, 1971, 1973, 1975, 1978, 1980, 1982, 1985, 1986, 1988, 1990, 1992, 1993, 1995, 1996, 1998, 2000, 2002, 2003, 2004 և 2005[4][5]։
2017 թվականի դրությամբ «Dom Pérignon»-ի ընթացիկ միլեզիմը սպիտակի համար համարվում է 2009-ը, իսկ վարդագույնի համար՝ 2005-ը[4]։
2008 թվականի սեպտեմբերին ներկայացվեց «Stolen Kisses by Sylvie Fleury»-ի յուրահատուկ հավաքածուն, որը բաղկացած էր 1998 թվականի բերքից պատրաստված վարդագույն շամպայնի շշից և շրթներկի ձեռագործ դրոշմներով երկու գավաթից։ Հավաքածուն ստեղծվել է շվեյցարացի նշանավոր ճարտարապետ և դիզայներ Սիլվիա Ֆլյորիի հետ համագործակցության արդյունքում թվով 999 համարակալված նմուշով։
2007 թվականի Սուրբ Ծննդյան տոների առթիվ ներկայացվեց «Dom Pérignon Rosé Guitar Case by Karl Lagerfeld»-ի յուրահատուկ հավաքածուն՝ կազմված վարդագույն շամպայնի վեց շշից և կիթառի պատյանում դրված հախճապակյա երեք գավաթից։ Դիզայնով զբաղվել էր գերմանացի հայտնի դիզայներ Կարլ Լագերֆելդը։ Կիթառի վարդագույն պատյանը, որը վարպետորեն ձևավորված է վեց շիշ շամպայնի և երեք գավաթի համար, պատրաստվել է ձեռքով, դրսից պատված է պերկեսի, իսկ ներսից՝ գառան կաշվով։ Հավաքածուի վեց շշում ներառված են տարբեր տարիների բերքի վարդագույն գինիներ, մասնավորապես, երեք շիշ գինին պատրաստված է 1996 թվականի բերքից, երկու շիշը՝ 1986 թվականի բերքից, և մեկ շիշը՝ 1966 թվականի բերքից։ Հավաքածուն գնորդներին են ներկայացրել թոփ-մոդելներ Եվա Հերցիգովան և Բրեդ Կրյոնիգը «LVMH» ընկերության հատուկ պրեզենտացիայի ժամանակ։ Հավաքածուի նախնական գինը 100 հազար եվրո էր[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.