Դոմոն (համայնք, Ֆրանսիա )
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դոմոն (ֆր.՝ Domont), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս և նույնքան էլ՝ դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից՝ դեպի արևելք[4]։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14 883[5]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Դոմոն | |||
ֆր.՝ Domont[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Համայնք | Սենա և Ուազա, Վալ-դը-Ուազ և arrondissement of Sarcelles? | ||
Մակերես | 8,33 կմ² | ||
ԲԾՄ | 80 մետր, 202 մետր | ||
Բնակչություն | ▲16 078 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 95330[3] | ||
Պաշտոնական կայք | ville-domont.fr(ֆր.) | ||
| |||
Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Dolomons, Domontium, Domuntum, Domons[6], Doomons՝ 1119 թվականին[7], այնուհետև՝ Daumont[6]:
Անվանման առաջին մասը դժվար է տրվում մեկնաբանության, երկրորոդ մասում պարզորոշ նկատվում է "mont" (սար, լեռ) բառը, որը ներդաշնակ, համահունչ է տեղանքին։
Մասնագետների առաջ քաշած վարկածներից մեկի համաձայն՝ բնակավայրի անվանումն առաջացել է գերմանական "Dodo" անձնանունից և լատինական "mons"-ից՝ նշանակելով «Դոդոյի սար»[8][9]։
2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 9823 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 7597-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 77,3 տոկոս՝ 1999 թվականի 74,3 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2226 անձանցից 1039-ը սովորողներ էին, 717-ը՝ թոշակառուներ, 470-ը չէին աշխատում այլ պատճառներով[10]։
2010 թվականին համայնքում հաշվվում էր 5939 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 22 855 եվրո[11]։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները (INSEE):
* Ժան-Պիեռ Շանժյո - նեյրոկենսաբան, ակադեմիկոս * Յոան Ջիդոնու - ֆուտբոլիստ * Ռեմի Մարևալ - ֆուտբոլիստ * Բերտրան Նձոմո - ֆուտբոլիստ * Էժեն-Ժյուլ Ուդրի - գյուտարար
Դոմոնը բարեկամական և գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[12]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.