From Wikipedia, the free encyclopedia
Պիսարև Դմիտրի Իվանովիչ (ռուս.՝ Дмитрий Иванович Писарев, հոկտեմբերի 2 (14), 1840, Զնամենսկոե, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 4 (16), 1868, Յուրմալա, Լատվիա), ռուս քննադատ, հրապարակախոս, փիլիսոփա-մատերիալիստ, հեղափոխական դեմոկրատ։
Դմիտրի Պիսարև ռուս.՝ Дмитрий Иванович Писарев | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2 (14), 1840 |
Ծննդավայր | Զնամենսկոե, Yeletsky Uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 4 (16), 1868 (27 տարեկան) |
Վախճանի վայր | Յուրմալա, Լատվիա |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Մասնագիտություն | ակնարկագիր, լրագրող, գրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Դմիտրի Պիսարև Վիքիքաղվածքում | |
Dmitry Pisarev Վիքիպահեստում |
Ավարտել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1861)։ 1858-1860 թվականներին Պիսարևի հոդվածները տպագրվել են «Ռասսվետ» («Рассвет») ամսագրում։ 1860 թվականի վերջից աշխատակցել է «Ռուսսկոյե սյովո» («ռուս.՝ Русское слово») դեմոկրատական ամսագրին, որտեղ հրատարակվել են նրա գրականքննադատական և հրապարակախոսական հիմնական հոդվածները։
Ինքնակալությունը հեղափոխության միջոցով տապալելու կոչ անող անլեգալ հոդվածի համար 1862-1866 թվականներին Պիսարևը բանտարկվել է Պետրոպավլովյան ամրոցում, որտեղ գրել է իր ստեղծագործությունների կեսից ավելին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պիսարև» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պիսարև» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 303)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.