ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Վիկտորովիչ Խարին (ռուս.՝ Дми́трий Ви́кторович Ха́рин, օգոստոսի 16, 1968[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, ԽՍՀՄ, ԱՊՀ և Ռուսաստանի հավաքականների դարպասապահ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989)։ «Պատվո նշան» շքանշանի ասպետ (1989)։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ԽՍՀՄ և Ռուսաստան | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 16, 1968[1][2] (56 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||
Հասակ | 187 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Դիրք | դարպասապահ | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մոսկվայի «Տորպեդոյի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Հանդես է եկել Մոսկվայի «Տորպեդո», «Դինամո» և ԲԿՄԱ ակումբներում։ Բարձրագույն լիգայում նորամուտը կատարել է 1984 թվականի նոյեմբերի 21-ին Ռոստովի ՍԿԱ-ի դեմ արտագնա խաղում[3] 16 տարեկան և 97 օրական հասակում։ 2011 թվականի վերջի դրությամբ՝ Խարինը եղել է ամենաերիտասարդ դարպասապահը ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում[4]։
1990 թվականին ստացել է ծանր վնասվածք, որի պատճառով բաց է թողել մեկ տարի։ 1991 թվականի ամռանն ընդունել է Պավել Սադիրինի առաջարկը և սկսել է պաշտպանել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպաս, որը Միխայիլ Երյոմինի զոհվելուց հետո մնացել էր առանց հիմնական դարպասապահի։
1992 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «Չելսի» 400 000 ֆունտ ստերլինգով։ ԲԿՄԱ-ի կազմում իր վերջին խաղն անցկացրել է նոյեմբերի 25-ին Չեմպիոնների լիգայի վերջին փուլի առաջին տուրում ընդդեմ «Բրյուգեի»։ Հանդիպման առաջին խաղակեսում վնասել է մատն ու հրաժարվել մասնակցել երկրորդին՝ որպես հիմք ներկայացնելով «Չելսիի» հետ պայմանագիրը[5]։ 1999 թվականին ազատ տրանսֆերով տեղափոխվել է «Սելտիկ »։ Վնասվածքը նրան թույլ չի տվել «Սելտիկում» հանդես գալ իր մակարդակում և երեք տարում 11 խաղի մասնակցելուց հետո տեղափոխվել է «Հորնչորչ», որտեղ էլ 2004 թվականին որոշել է ավարտել կարիերան։
Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան ու երիտասարդական տարբեր հավաքականներում։ Դարձել է Եվրոպայի չեմպիոն պատանեկան թիմերի շարքում (1985)։ 1986-1988 թվականներին անցկացրել է 14 հանդիպում ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում՝ այդ թվում մասնակցելով նաև Օլիմպիական խաղերի եզրափակիչ մրցաշարին, որտեղ ԽՍՀՄ հավաքականը հաղթել է (մասնակցել է վեց հանդիպման)։
Մեծահասակների մակարդակում հանդես է եկել ԽՍՀՄ (վեց խաղ), ԱՊՀ (9 խաղ) և Ռուսաստանի (23 խաղ) հավաքականներում։ Մասնակցել է 1992 թվականի Եվրոպայի առաջնությանը (3 խաղ), 1994 թվականի աշխարհի առաջնությանը (2 խաղ), 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը (1 խաղ)։ Հավաքականում իր վերջին հանդիպումն անցկացրել է 1998 թվականի սեպտեմբերի 5-ին ընդդեմ Ուկրաինայի հավաքականի և հեռացվել դաշտից խաղի 72-րդ րոպեին։
Խաղացողի կարիերան ավարտելուց հետո Դմիտրի Խարինը դարձել է անգլիական «Լուտոն Թաուն» ակումբի դարպասապահների մարզիչ։ 2015 թվականի օգոստոսից մինչև 2016 թվականի փետրվար նույն պաշտոնում աշխատել է անգլիական «Սթիվենիջ» ակումբում՝ Թեդի Շերինգեմի մարզչական շտաբում[6]։ Հետագայում դարձել է «Հեմել Հեմփսթեդ Թաունի» դարպասապահների մարզիչ[7][8]։
Կրտսեր եղբայրը՝ Միխայիլ Խարինը, նույնպես դարպասապահ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.