ուկրաինացի կոմպոզիտոր և խմբավար From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Ստեպանովիչ Բորտնյանսկի[9][10] (ռուս.՝ Дмитрий Степанович Бортнянский արտասանություն ; ուկրաիներեն՝ Дмитро Степанович Бортнянський, հոկտեմբերի 28, 1751[1], Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4][…] - հոկտեմբերի 10, 1825[5][2][4][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][6][…][11][12][13])[14], ռուս[15] և ուկրաինացի[16] կոմպոզիտոր, տավղահար և դիրիժոր, ով ծառայության մեջ է գտնվել Եկատերինա Մեծի պալատում։ Ռուսներն ու ուկրաինացիները վիճարկում են նրա ազգային պատկանելությունը՝ համարելով մերթ մեկ, մերթ մյուս ազգի ներկայացուցիչ[17]։ Բորտնյանսկին հայրական գծով ունի ռուսինական-լեմկոյական ծագում. նրա հայրը՝ Ստեֆան Շկուրատը, փոխել է իր ազգանունը ավելի «ազնվական» հնչողություն ունեցող Բորտնյանսկու՝ նոր ազգանվան հիմքում դնելով իր հայրենի Բորտնե գյուղի անունը, որը ներկայումս գտնվում է Լեհաստանի տարածքում[18]։ Կոմպոզիտորի մայրը՝ Մարինա Դմիտրևնա Տոլստայան, ծագումով ռուսական ազնվականական Տոլստոյ տոհմից էր[19]։
Դմիտրի Բորտնյանսկի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 28, 1751[1] Գլուխով, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն[2][3][4][…] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1825[5][2][4][…] (73 տարեկան) Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4][6][…] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն[7] |
Ժանրեր | օպերա[8], դասական երաժշտություն[8], կոնցերտ[8] և կրոնական երաժշտություն[8] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և sopranist |
Գործիքներ | դաշնամուր[8] և կլավեսին[8] |
Աշխատավայր | Եկատերինա II[8] և Պավել I[8] |
Կրթություն | Կիև-Մոգիլայան ակադեմիա |
Dmitry Bortniansky Վիքիպահեստում |
Բորտնյանսկին երգեցողություն, երաժշտության տեսություն ու կոմպոզիցիա է սովորել նախ՝ պետերբուրգյան պալատական կապելլայի դիրիժոր Բալդասարե Գալուպիի ղեկավարությամբ, այնուհետև Եկատերինա Երկրորդի աջակցությամբ ուսումնառությունը շարունակել է Իտալիայում։ 1779 թվականին վերադարձել է Պետերբուրգ, 1796 թվականին դարձել է պալատական երգչախմբի դիրիժոր։ Նրա ղեկավարությամբ այդ երգչախումբը միջազգային ճանաչում է նվաճել։ Դեռ Իտալիայում գտնված տարիներին նա հաջողել է բեմադրել իր գրած առաջին օպերաները՝ «Կրեոնտը» (1776 թ.), «Կվինտո Ֆաբիո»-ն (1778 г.), «Ալչիդե»-ն, որոնց հետագայում հավելել է Le faucon-ը (1786 թ.), Le Fils-Rival ou La Moderne Stratonice-ը (1787 թ.):
Բորտնյանսկին, ում համեմատել են Ջովաննի Պիեռլուիջի դա Պալեստրինայի հետ[20], այսօր առաջին հերթին համբավված է իր հորինած եկեղեցական երաժշտությամբ՝ պատարագային երկերով և երգչախմբային ու կոնցերտի ժանրերում կատարած բեղմնավոր ներդրումներով[21]։ Նրան Արտեմի Վեդելի ու Մաքսիմ Բերեզովսկու հետ մեկտեղ համարում են իր դարաշրջանի կոմպոզիտորական ոսկե եռյակի ներկայացուցիչներից մեկը։ Բորտնյանսկին այնքան մեծ ժողովրդականություն է վայելել ռուսական կայսրությունում, որ նրա պատկերը ներկայացված է նովգորոդյան կրեմլում տեղադրված «Ռուսաստանի հազարամյակը» հուշարձանի վրա։ Նրա բազմաժանր ստեղծագործությունը ներառում է նաև ֆրանսերեն, իտալերեն, լատիներեն, գերմաներեն, եկեղեցական սլավոներեն գրված երգչախմբային կոմպոզիցիաներ։
Բորտնյանսկու ազդեցությունն զգացվում է ուկրաինացի կոմպոզիտորներ Միկոլա Լիսենկոյի, Կիրիլո Ստեցենկոյի, Մ. Վերբիցկու, Միկոլա Լեոնտովիչի, Մ. Դրեմլուգի, Լևկո Ռևուցկու, Բ. Լյատոշինսկու և այլոց ստեղծագործություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.