![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Dick_Van_Dyke_by_Gage_Skidmore.jpg/640px-Dick_Van_Dyke_by_Gage_Skidmore.jpg&w=640&q=50)
Դիք Վան Դայք
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Ուեյն «Դիք» Վան Դայք (անգլ.՝ Dick Van Dyke դեկտեմբերի 13, 1925(1925-12-13)[1][2][3], Ուեստ Փլեյնս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հումորիստ, սցենարիստ և պրոդյուսեր։
Վան Դայքը ծնվել է Ուեստ Պլեյնսում (Միսսուրի նահանգ) Լորեն Ուեյն Վան Դայքի և Հեյզլ Վորիչ Մակորդիի ընտանիքում։ Նրա ընտանիքն ունի հոլանդական ծագում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ջերի Վան Դայքը, նույնպես դերասան է դարձել։ Դեռ մանկուց երազում էր դերասան դառնալ, իսկ ոգեշնչվել էր տեղի կինոթատրոնում՝ Լորելի և Խարդիի ֆիլմերից։ Նրա առաջին դերասանական փորձը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի սիրողական թատրոնում։
Նա իր առաջին հաջողությանը հասել է 1960 թվականին Բրոդվեյում, երբ նրան շնորհվել են Թոնի մրցանակ`«Ցտեսություն թռչնակ» մյուզիքլում ունեցած դերակատարման համար։ Երեք տարի անց մյուզիքլր էկրանավորվել է, որտեղ նա խաղացել է իր դերը։ 1964 թվականին նկարահանվել է Մերի Փոփինս խաղային-անիմացիոն կինոնկարում, որտեղ նա խաղացել է երկու բոլորովին տարբեր դերեր. դրական՝ ուրախ երիտասարդ ծխնելույզ մաքրող Բերտին, ով գլխավոր հերոսուհու ընկերն է և բացասականը` ծեր բանկիր պարոն Դոուս ավագին[9]։ Դրա համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
1961-ից մինչև 1966 թվականը Վան Դայքը CBS հեռուստաալիքում սեփական հաղորդում է վարել, որը նրան բերել է երեք «Էմմի» մրցանակ։ 1979 թվականին Կեթրին Կուինլան դերասանուհու հետ գլխավոր դերեր են խաղացել Սթենլի Կրամերի վերջին կինոնկարի՝ «Եվ սայթաքում է վազողը» դրամայում։
1990 թվականին խաղացել է բժիշկ Մաիկ Սլոանի դերը «Ախտորոշում․ սպանություն» դետեկտիվ հեռուստասերիալում։ Հոլիվուդյան 7021 բուլվարում՝ Հոլիվուդյան փառքի ծառուղիում, նա աստղ ունի, ճանաչվել է նաև «Դիսնեյի Լեգենդ»[10]։