From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Բրյուս (Դիք) Չեյնի[7] (անգլ.՝ Richard Bruce (Dick) Cheney, հունվարի 30, 1941[1][2][3][…], Լինքոլն, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, հանրապետական, աշխատել է ԱՄՆ չորս նախագահների աշխատակազմում։ Ջորջ Հ. Ու. Բուշի (1989-1993) վարչակազմում եղել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար։ 2001 թվականի հունվարից մինչև 2009 թվականի հունվարը եղել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջորջ Ու. Բուշի (վերընտրվել է 2004 թվականի նոյեմբերին, պաշտոնը զբաղեցրել է 2005 թվականի հունվարից) վարչակազմում։ Նշվում է նրա ունեցած մեծ ազդեցությունը, շատ հարցերում ոչ պակաս քան նախագահինը[8]։ Ըստ Վաշինգտոն Փոստի նա եղել է ամենաազդեցիկ փոխնախագահը ԱՄՆ-ի պատմության մեջ[9]։ Երկու անգամ, երբ նախագահ Բուշին ստիպված են եղել անզգայացնել նա եղել է ԱՄՆ նախագահի պաշտոնակատար (2002 և 2007 թվականներին)։
Դիք Չեյնի անգլ.՝ Dick Cheney | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Եյլի համալսարան, Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Վայոմինգի համալսարան, Natrona County High School? և Berkeley College? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, գործարար և վաճառական |
Դավանանք | մեթոդիզմ |
Ծննդյան օր | հունվարի 30, 1941[1][2][3][…] (83 տարեկան) |
Ծննդավայր | Լինքոլն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Richard Bruce Cheney |
Հայր | Richard Herbert Cheney? |
Մայր | Marjorie Lorraine Dickey?[4] |
Ամուսին | Լին Չեյնի |
Զավակներ | Մերի Չեյնի և Էլիզաբեթ Չեյնի |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Համարվում է Բարաք Օբամայի վարչակազմի հետևողական քննադատներից մեկը։
Չեյնին ծնվել է Լինքոլնում, Ներբրասկայում, Մարջորի Լորրանի և Ռիչարդ Հերբեր Չենեյի ընտանիքում։ Նա ունի առավելապես անգլիական, ինչպես նաև՝ որոշ չափով ուելսյան (վելշական), իռլանդական և ֆրանսիական հյուգենոտական արմատներ։ Չեյնիի 8-րդ նախապապը՝ Ուիլլիամ Չեյնին Անգլիայից գաղթել է Մասսաչուսեթս 17-րդ դարում[10][11][12]։
Ռիչարդ Չեյնին մեծացել է Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքում։ 1959 թվականի ընդունվում է Եյլի համալսարան, սակայն երկրորդ կուրսից դուրս է մնում համալսարանից։ Չեյնը բակալավրի և մագիստրոսի աստիճան ստանում է Վայոմինգի համալսարանում։ Իր կարիերան որպես պետական ծառայող սկսվում է 1969 թվականին, երբ նա միանում է Ռիչարդ Նիքսոնի աշխատակազմին։
1974 թվականին դարձել է նախագահ Ջերալդ Ֆորդի նախագահական աշխատազմի ղեկավարի տեղակալ, իսկ 1975-1977 թվականներին եղել է աշխատակազմի ղեկավար։ Աջակցություն է ստացել Դոնալդ Ռամսֆելդի կողմից։
1981-1987 թվականներին եղել է հանրապետական քաղաքական գործիչների հանձնախմբի (կոմիտեի) նախագահը։ 1987 թվականին դառնում է Ներկայացուցիչների պալատի Հանրապետական համաժողովի (կոնֆերանսի) ներկայացուցիչը, իսկ 1988 թվականին եղել է հանրապետականների խորհրդարանի կազմակերպիչ։
1989 թվականի մարտի 20-ին նշանակվել է պաշտպանության նախարար։ Իր պաշտոնավարման ընթացքում իրականացվել են «Փոթորիկ անապատում» (Իրաք) և «Ճիշտ քայլ» (Պանամա) ռազմական գործողությունները։ Պաշտպանության նախարարի պաշտոնում մնացել է մինչև 1993 թվականի հունվարի 20-ը։
Պաշտպանության նախարարի պաշտոնը թողնելուց հետո զբաղվել է ձեռնարկատիրությամբ (բիզնեսով)։
1995-2000 թվականներին եղել է «Հալիբըրթըն» նավթարդյունաբերական ընկերության գործադիր տնօրենը։ Դա այն ընկերությունն էր, որն առաջինը ստացավ ռազմակալված (օկուպացված) Իրաքում նավթի հանքերի վերականգման և վերամշակման իրավունքը[13]։ Միաժամանակ նա Procter & Gamble, Union Pacific և Electronic Data Systems ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ էր։
2002 թվականին, երբ նա արդեն ԱՄՆ-ի փոխնախագահ էր նրա նկատմամբ հետաքննություն սկսվեց՝ 1998թվականին «Հալիբըրթընի» չափազանց մեծ եկամուտների համար։
Ինչպես նշել է լրագրող Ռիչարդ Մակգրեգորը, Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի քննադատները «ամեն կերպ փորձում էին քննադատել (ըստ իրենց՝ իսկական դավադրություն) Չեյնինի կապը վառելիքաէներգետիկ բնագավառի հետ»։
Ըստ Չեյնիի սեփական վկայությանը, Բուշի երկրորդ կառավարման ընթացքում իր և վերջինիս հարաբերությունները վատթարացան։
Լրագրող Պիտեր Բեյքերը հաստատում է, որ Բուշը բավարարված էր նրանով որ փոխնախագահը Չեյնինը «խաղում էր չար քննիչի» դերը։
2011 թվականի սեպտեմբերի 1-ին լույս է ընծայում իր հուշագրությունները՝ «Իմ ժամանակները․ քաղաքական և անձնական հուշագրություններ» վերնագրով։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Ավագ դուստրը՝ Էլիզաբեթը և կինը ներկայումս աշխատում են Ամերիկայի ձեռնարկատիրական ինստիտուտում։ Կրտսեր աղջիկը՝ Մերին լեսբուհի է, նրա սեռական կողմնորոշվածությունը բազմիցս քննարկվել է Չեյնինի շատ պահպանողական հակառակորդների կողմից, միասեռ ամուսնությունների օրինականացման կոնտեքստում։ 2006 թվականին նա գրել է ինքնակենսագրություն «Հիմա իմ հերթն է », իսկ 2007 թվականի մայիսին ծնում է տղա երեխա (շարունակում է ապրել իր զուգընկերուհու հետ)"
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.