![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/93/Dionne_Quintuplets.jpg/640px-Dionne_Quintuplets.jpg&w=640&q=50)
Դիոն հնգյակներ
From Wikipedia, the free encyclopedia
Դիոն հնգյակներ (ֆր.՝ Quintuplées Dionne, ֆրանսերեն արտասանութամբ՝ [djɔn], ծնվել են 1934, մայիսի 28), առաջին հայտնի հնգյակը, որ ողջ է մնացել մինչև չափահասություն։ Միաբջիջ երկվորյակ աղջիկները ծնվել են Կանադայում՝ Օնտարիոյի Կալանդեր քաղաքի մոտ՝ Կորբեյլ գյուղի մոտակայքում[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9e/Dionne_quintuplets.jpg/320px-Dionne_quintuplets.jpg)
Աղջիկները ծնվել են ժամկետից երկու ամիս շուտ։ Ընտանիքում չորս ամիս ապրելուց հետո դաստիարակելու իրավունքները փոխանցվել են Կարմիր խաչին, որը վճարում էր խնամքի համար և վերահսկել քույրերի համար հիվանդանոցի կառուցումը։ Դրանից մեկ տարի չանցած՝ 1935 թվականին, Օնտարիոյի կառավարությունն ընդունել է «Դիոն հնգյակի խնամակալության մասին օրենքը»՝ նրանց դարձնելով թագի խնամակալ մինչև 18 տարեկանը[2]։ Օնտարիո նահանգի կառավարությունը և նրա շրջապատը սկսել են գումար աշխատել երկվորյակների հաշվին՝ նրանց դարձնելով զբոսաշրջային նշանակալի տեսարժանություն։
Քույրերը ըստ ծննդյան կարգի՝
- Իվոն Էդուիլդա Մարի Դիոն (մահացել է 2001 թվականին)
- Անետ Լիլիան Մարի Ալլարդ
- Սեսիլ Մարիա Էմիլդա Լանգլուա
- Էմիլի Մարի Ժաննա Դիոն (մահացել է 1954 թվականին)
- Մարի Ռեյն Ալմա Հոուլ (մահացել է 1970 թվականին)։