Դիոնե
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դիո՛նե (հին հունարեն՝ Διώνη, համապատասխանում է միկեն. di-u-ja, Դիվիա[1]), հին հունական դիցաբանությունում[2] անձրևի անձնավորումը, տիտանուհի։
Հեսիոդոսի մոտ օվկիանուհի, տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը[3] (Hesiod. Theog. 353) կամ Գեայի և Ուրանոսի կամ Եթերի[4] դուստրը։ Տիտանուհի՝ ըստ օրփեոսականների[5], որը Դոդոնեում համարվում էր Զևսի կինը և Ափրոդիտեի մայրը (ըստ Հոմերոսի)[4][6][7][8]։ Հոմերոսի մոտ նա բնակվում էր Օլիմպոսում և օգնում էր իր դուստր Ափրոդիտեին։ Այլ աստվածությունների թվում նա էլ է ներկա եղել Ապոլլոնի և Արտեմիսի ծնունդին Դելոսում (Հոմերոսի հիմներ)[4]։
Նաև համարվել է Դիոնիսոսի մայրը[4]։
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Դիոնե (106) աստերոիդը՝ հայտնաբերված 1868 թվականին, նաև Սատուրնի արբանյակ Դիոնան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.