Դիոդորոս Սիկիլիացի
From Wikipedia, the free encyclopedia
Դիոդորոս Սիցիլիացի (հունարեն՝ Διόδωρος Σικελιώτης, լատիներեն՝ Diodorus Siculus, մոտավորապես մ.թ.ա. 90 - 30 թթ.), անտիկ շրջանի ազգությամբ հույն պատմիչ, 40 գրքից բաղկացած «Պատմական գրադարան» աշխատության հեղինակ։ «Պատմական գրադարանը» քաղագրական բնույթի երկ է, որտեղ հեղինակը շարադրում է Միջերկրածովյան երկրների և Մերձավոր Արևելքի ժողովուրդների պատմությունը՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև Հուլիոս Կեսարի Գալլիական պատերազմները (մ.թ.ա. 59 թ.)։ Գիրքը արժեքավոր տեղեկություններ է պարունակում նաև Հայոց պատմության վերաբերյալ։ Դիոդորոսի աշխատությունը մեզ է հասել հատվածաբար, պահպանվել են միայն 1-5, 11-20 գրքերն ամբողջությամբ, և ծավալուն հատվածներ 6-րդ և 21-40 գրքերից։ Դիոդորոսի երկը հանդիսացել է Մովսես Խորենացու «Հայոց պատմության» գլխավոր աղբյուրներից մեկը, ինչի մասին նշում է ինքը Պատմահայրը[3]։
Դիոդորոս Սիկիլիացի հին հունարեն՝ Διόδωρος Σικελιώτης լատին․՝ Diodorus Siculus | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 90 Agyrion, Sicilia |
Մահացել է | մոտ մ. թ. ա. 30 |
Քաղաքացիություն | Agyrion |
Մասնագիտություն | պատմաբան, աշխարհագրագետ և առասպելագիր |
Գործունեության ոլորտ | պատմություն[1] |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1][2] |
Diodorus Siculus Վիքիպահեստում |
«Պատմական գրադարանի» այն հատվածները, որոնք առնչվում են Հայոց պատմության հետ, հայերեն են թարգմանվել Ս.Կրկյաշարյանի կողմից[4]։