From Wikipedia, the free encyclopedia
Դիմիտրիոս Մակրիս (հին հունարեն՝ Δημήτριος Μακρής, 1772, Եվրիտանիա, Օսմանյան Հունաստան[1] - 1841, Եվրիտանիա, Հունաստանի թագավորություն), Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի գործիչ, կլեֆտոսների[2] և արմատոլոյների շարժման համահիմնադիր[3]։
Դիմիտրիոս Մակրիս | |
---|---|
Δημήτριος Μακρής | |
Դիմիտրիոս Մակրիսը՝ ավանդական կլեֆտական համազգեստով | |
1772 - 1841 | |
Ծննդավայր | Եվրիտանիա, Օսմանյան Հունաստան |
Մահվան վայր | Եվրիտանիա, Հունաստանի թագավորություն |
Քաղաքացիություն | Հունաստանի թագավորություն |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Հունական ազգային-ազատագրական հեղափոխություն |
Եղել է Հունաստանի ազատագրության համար պայքարող «Ֆիլիկի էթերիայի» կազմակերպության անդամ և ակտիվորեն մասնակցել է Կենտրոնական Հունաստանի արևմտյան հատվածի ազատագրությանը։
Դիմիտրիոս Մակրիսը ծնվել է 1772 թվականին օսմանահպատակ Հունաստանի Եվրիտանիա շրջանի Գավալու փոքրիկ բնակավայրում։ Նրա հայրը՝ Եվանգելոս Մակրիսը, եղել է 1770 թվականների ապստամբության կազմակերպիչներից և իրագործողներից մեկը։ Հոր մահից հետո դարձել է Զիղոսի համայնքապետը։
Դիմիտրիոսի կյանքն ու կենսագրությունը մեծապես կապված է Հունաստանի ազգային-ազատագրական հեղափոխության հետ, քանի որ վերջինս եղել է այդ պայքարի առաջամարտիկներից մեկը։ Ի սկզբանե Դիմիտրիոսը կապիտան Գեորգիոս Սֆալտոսի ենթակայության ներքո ծառայել է որպես կլեֆտոս, իսկ Սֆալտոսի մահվանից հետո անձամբ ստանձնել է ռազմական ստորաբաժանման ղեկավարությունը։
Ցկյանս եղել է Զիղոսի արմատոլոյը, սակայն երբեք չի համագործակցել Յանինայի Ալի փաշայի հետ։ Հայրենիքին նվիրված անշահախնդիր գործունեության համար վերջինս նախքան համազգային պայքարի մեկնարկը հրավիրվել է «Ֆիլիկի էթերիա» և անդամակցել որպես արևմտյան մայրցամաքային Հունաստանի ներկայացուցիչ։
Հունաստանի ազգային-ազատագրական պատերազմի տարիներին Դիմիտրիոսը մասնակցել է բազմաթիվ ռազմական առճակատումների, այդ թվում՝ Մեսոլոնգիոնի ազատագրմանը։ Քաղաքի պաշարման ընթացքում Դիմիտրիոսը ծանոթացել է քաղաքի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Սամոս Ռազի-Կոտսիկասի դստեր՝ Եփրաքսիայի հետ և շուտով ամուսնանում նրա հետ։ Հաջորդիվ Մակրիսը Ագրինիոնում և Այտորիկոյում կռվում է թուրքերին զինակցող ալբանական խաժամուժի դեմ՝ համագործակցելով Ալեքսանդրոս Մավրոկիրդատոսի հետ։ 1823 թվականին Դիմիտրիոսը ստանում է գեներալի աստիճան։ Ազգային-ազատագրական շարժման հաղթանակից և Հունաստանի թագավորության հռչակումից հետո Դիմիտրիոսը ստանում է բազմաթիվ քաղաքական և ռազմական շքանշաններ ու մեդալներ։ Ռազմական գործողությունների դադարելուց հետո 1841 թվականին Մակրիսը վերադառնում է ծննդավայր Գավալու, որտեղ էլ 1841 թվականին կնքում է իր մահկանացուն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.