Դիլիջանի միջազգային դպրոց
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Դիլիջանի միջազգային դպրոց (անգլ.՝ United World College Dilijan, Dilijan International School), միջազգային համագործակցությամբ անգլիական միջին դպրոց և դպրոց-պանսիոն, Cambridge IGCSE* և IB Diploma* ակադեմիական ծրագրերով, Արևմուտքի և Արևելքի սահմանագծին՝ Դիլիջանում, Հայաստան։ Երևանից և Թբիլիսիից 1,5 ժամվա հեռավորության վրա, զբաղեցնում է ավելի քան 88 հեկտար հողատարածք, մասամբ Դիլիջանի ազգային պարկի ներսում։
Դիլիջանի միջազգային դպրոց անգլ.՝ United World College Dilijan | |
---|---|
Տեսակ | գիշերօթիկ դպրոց |
Կարգախոս | Բարև Դիլիջանի միջազգային դպրոց |
Հիմնադրված է | 2014 |
Աշակերտներ | 650 |
Դասարաններ | 11-12 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Դիլիջան |
Հասցե | 7 Getapnya Street |
Կայք | uwcdilijan.org |
Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրներ են ռուսաստանաբնակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը՝ տիկնոջ հետ։ Դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներն են կրթության ոլորտի և բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից։
Դիլիջան միջազգային դպրոցը հանդիսանում է ոչ կոմերիցիոն նախագիծ, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում։ Այս նախագծի առաքելությունն է՝
Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնական նպատակներն են՝
Տվյալ նախագծի հիմնական նպատակներին հասնելու համար սահմանվել են մարտավարական և ռազմավարական նպատակներ։
Դիլիջանի միջազգային դպրոցի ռազմավարական խնդիրներն են՝
Որպես մարտավարական խնդիրներ սահմանվել են՝
Դիլիջանի միջազգային դպրոցի ճարտարապետական նախագծի ընտրության համար հայտարարվել է միջազգային մրցույթ, որի արդյունքում ընտրվել է անգլիացի ճարտարապետ Թիմ Ֆլինի նախագիծը։ Հեղինակը տվյալ ճարտարապետական նախագծի հիմքում դրել է վերջին 20 տարում աշխարհի տարբեր երկրներում կառուցված 20 միջազգային դպրոց-կացարանների կառուցման ժամանակ օգտագործված առաջատար փորձը։
Դիլիջանի միջազգային դպրոցի շինությունների ընդհանուր հողատարածքը կազմում է շուրջ 87.1 հա, որից 67 հա 99 տարով վարձակալված է Դիլիջանի ազգային պարկից։
Կառուցապատման ենթակա տարածքը կազմում է 20,1 հա, որից ճարտարապետական նախագծի մեջ ընդգրկված են հետևյալ շինությունների կառուցումը՝ 8,1 հա կկառուցապատվի մինչև 2014 թվականը, իսկ 12 հա մինչև 2017 թվականը։
Դիլիջանի միջազգային դպրոցում նախատեսվում է, որ ուսումնական տարին տևելու է 274 օր, իսկ հանգիստյան օրերը լինելու են 91 օր։ 13-14 տարեկան երեխաների կրթությունը նախատեսվում է կազմակերպել պարտադիր, հավելյալ և հարակից առարկաների տեսքով։
Պարտադիր առարկաներն են անգլերենը, օտար լեզուները, մաթեմատիկան և ընդհանուր գիտությունը, «Հայոց լեզու, գրականություն» առարկան Հայաստանի քաղաքացիների համար։
Հավելյալ առարկաներն են արվեստը, դիզայնը և տեխնոլոգիան, պատմությունը, աշխարհագրությունը։ Հարակից առարկաներն են թատերական արվեստը, ֆիզիկական կրթությունը և առողջապահությունը, երաժշտությունը և այլն։
Քննությունները անցկացվում են պարտադիր և հավելյալ առարկաներից։
Սովորողները պետք է առնվազն «B» մակարդակ ունենան անգլերենից և գերազանց մաթեմատիկայից։ Այդ քննությունները համապատասխանում են IGCSE կրթական ծրագրին անցում կատարելու ստանդարտներին համապատասխան։ Հայազգի սովորողները անցնում են նաև հայագիտական առարկաներ։
14-16 տարեկան երեխաների համար նախատեսվում է կրթությունը կազմակերպել The International General Certificate of Secondary Education (IGCSE) կրթական ծրագրին համապատասխան։ Բոլոր առարկաները խմբավորված են հետևյալ խմբերում՝ Լեզուներ, Հումանիտար առարկաներ, Մաթեմատիկա, Ստեղծագործական, Սոցիալական գիտություններ, Տեխնիկական և արհեստագործական։ Քննությունները կազմակերպվում են ամռանը։ Սովորողները պետք է առնվազն ապահովեն «B» մակարդակ անգլերենից և գերազանց մաթեմատիկայից, քննությունները կազմակերպվելու են դպրոցի intranet համակարգի միջոցով։
Պարտադիր առարկաներն են անգլերենը(որպես առաջին կամ երկրորդ լեզու), մաթեմատիկան, բնագիտությունը (կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա), օտար լեզուները (ֆրանսերեն կամ ռուսերեն)(սովորողները, իսկ հայազգի քաղաքացիների համար նաև «Հայոց լեզու.գրականություն», «Հայոց պատմություն» առարկաները, բացի այդ, նրանք, ովքեր պատրաստվում են դիմել հայկական բուհեր կարող են նույնպես ուսանել այդ առարկաները)։
Հավելյալ առարկաներն են՝ Արվեստը, հավելյալ օտար լեզուն, դիզայնը և տեխնոլոգիան, անգլիական գրականությունը, տնտեսագիտությունը, պատմությունը, աշխարհագրությունը, երաժշտությունը։ 16-19 տարեկանների ուսուցումը նախատեսվում է կազմակերպել IB կրթական ծրագրերին համապատասխան։ Բոլոր առարկաները խմբավորված են հետևյալ կերպ՝
Դիպլոմ (Հիմնական) - Գիտության Տեխնոլոգիա (Technology of science)(դասընթացը դասավանդելու են ավելի քան 17 ուսուցիչներ), CAS դասընթաց(Creativity, Actions and Service)։
Առարկաները բաժանվում են նաև բարձր մակարդակի (Higer level) և ստանդարտ մակարդակի (Standard level)։ Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա 3-ական բարձր և ստանդարտ մակարդակի դասընթացներ։ IB դիպլոմ ստանալու համար սովորողը պետք է հավաքի առնվազն 24 միավոր հնարավոր 45-ից։
Բակալավրի Միջազգային Դիպլոմ ծրագիր, International Baccalaureate Diploma Programme (IBDP) երկամյա կրթական ծրագիր է, որն ուղղված է 16–19 տարեկան ուսանողներին ապահովելու, աշխարհի բազում համալսարանների կողմից ընդունելի և միջազգայնորեն որակյալ համարվող կրթություն՝ ընդունվելու բարձրագույն ուսումնական հաստատություն։ Այն մշակվել է 1960-ականների սկզբներին Ժնևում միջազգային մանկավարժների կողմից։ Վեցամյա փորձնական ծրագրի ավարտին, որն ավարտվեց 1975-ին ստեղծվեց երկլեզու դիպլոմ։
Միացյալ Համաշխարհային Քոլեջներ, United World Colleges (կամ UWC), կրթական շարժում, որը միավորում է 12 միջազգային դպրոցներ և քոլեջներ, 140 երկրների ազգային կոմիտեներ և մի շարք կարճաժամկետ կրթական ծրագրեր։
Անգլերենի խտացված ուսուցման ծրագիր բոլոր մակարդակների համար։
Տեսական ուսուցումը ամրապնդվում է գործնական պարապմունքների միջոցով՝ օդերևութաբանություն,վերամշակում, այգեգործություն, բացօթյա կիրառական երկրաչափություն։
Սպորտային զանազան պարապմունքներ, թե խմբակային, թե անհատական. ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, թենիս, լող, ձիավարություն և այլն։
քննարկումներ, շախմատ, լեռնագնացություն, արշավներ,
Երաժշտություն, պարարվեստ, բեմական արվեստ, կիրառական արվեստ Հայաստանի լավագույն մշակութային կենտրոններից մեկում։
Բացօթյա սպորտային պարապմունքներ և գիտա-փորձարարական պարապմուքներ արգելոցում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիլիջանի միջազգային դպրոց» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.