Դիեգո Վելասկեսի կտավների ցանկ
Դիեգո Վելասկեզի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Իսպանացի գեղանկարիչ Դիեգո Վելասկեսի ժառանգությունը ներառում է բազմաթիվ դիմանկարներ, կտավներ ընտանեկան, պատմական, կրոնական և միֆական սյուժետներով[1]։ Ներքևի ցուցակում ներկայացված կտավները, որոնք ստեղծվել են Վելասկեսի կողմից 1617-1660-ական թվականներին, բաժանված են շրջանների՝ կապված նրա գտնվելու վայրի և գործունեության հետ. նա Սևիլյայում ուսում է ստացել, ապա Մադրիդում ծառայել է Ֆիլիպ IV-ին՝ որպես թագավորական գեղանկարիչ։
Աշխարհի 11 երկրների (Ավստրիա, Բրազիլիա, Մեծ Բրիտանիա (Անգլիա, Շոտլանդիա), Հունգարիա, Գերմանիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄ և Ֆրանսիա) թանգարաններ պահպանում են Վելասկեսի բոլոր աշխատանքները։ Նրա կտավների ամենամեծ քանակությունը գտնվում է Պրադո թանգարանում (Մադրիդ) (մոտավորապես 50 աշխատանք)[2]. այն հիմնականում ընդգրկում է արքայական ընտանիքի պատմությունը։ Վիեննայի Արվեստի պատմության թանգարանում պահվում են իսպանացի արքաների նվերները իրենց ավստրիացի բարեկամնրին։ Վելասկեսի աշխատանքներից պահվում են նաև Վելլիգնտոնի թանգարանում, Լոնդոնի ազգային պատկերասրահում, Դրեզդենի պատկերասրահում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Բոստոնի կերպարվեստի թանգարանում։ Էրմիտաժում գտնվում են նկարչի երեք գեղանկար, որոնցից մեկը ունի վիճելի ատրիբուցիա։
Դիեգո Վելասկեսի կտավների ատրիբուցիայի խնդիրը մինչև օրս համարվում է ամենաբարդ խնդիրներից մեկը։ Եթե 1883 թվականին արվեստաբան և կերպարվեստ հետազոտող Չարլզ Բոյդ Քըրթիսը ատրիբուտացրեց 228 կտավ, ապա նրա գործընկեր Խոսե Լոպես-Ռեյը 1979 թվականին՝ 123 կտավ (1996-ին նա ցուցակին ավելացրեց ևս մեկը), իսկ արվեստաբան Ջոնաթան Բրաունը 1986 թվականին՝ միայն 98 կտավ[3]։ Արվեստանոցում նրա աշակերտները վրձնել են Վելասկեսի կտավների բազմաթիվ օրինակներ. նրանցից կարելի է առանձնահատուկ նշել Խուան Բաուտիստ Մարտինես դե Մասոյին[4]։
1999 թվականին լույս տեսած նկարչի կատալոգը ցուցակի ստեղծման գլխավոր աղբյուրն է հանդիսացել։ Այն Միգել Մորանա Տուրինիի և Իսաբել Սանչես Քեվերոդի «Վելասկես. ամբողջական կատալոգ» (իսպ.՝ Velázquez: catálogo completo) գիրքն է, որտեղ ընդգրկված են նկարչի 123 կտավներ։ Կտավները համարակալված են ճիշտ այնպես, ինչպես կատալոգում։
Ցանկում տեղ են գտել նաև այնպիսի նկարներ, որոնք ներառված չեն եղել կատալոգում։ Այդ կտավները ներառվել են ժամանակակիչ ամենահայտնի փորձագետներ Խոսե Լոպես Ռեյի և Ջոնաթան Բրաունի[5] աշխատություններում։ Ցանկում տեղ են գտել նաև որոշ կտավներ, որոնք հայտնաբերվել և ատրիբուտացվել են վերջին տարիներին։ Վիճելի ատրիբուցիաներով կտավները ընդգծված են մուգ սև գույնով։