From Wikipedia, the free encyclopedia
Դիեգո Լունա Ալեքսանդր (իսպ.՝ Diego Luna Alexander, դեկտեմբերի 29, 1979[1][2], Տոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ մեքսիկացի դերասան և պարող։
Դիեգո Լունա իսպ.՝ Diego Luna | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1979[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Տոլուկա, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Universidad Autónoma Metropolitana? |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, թատրոնի դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և սցենարիստ |
Ծնողներ | հայր՝ Alejandro Luna? և Alejandro Luna Ledezma?[3], մայր՝ Fiona Alexander? |
Ամուսին(ներ) | Camila Sodi? |
Երեխա(ներ) | Jerónimo Luna? և Fiona Luna? |
Պարգևներ և մրցանակներ | |
Դիեոգոն ծնվել է Մեխիկոյում, հագուստի մոդելավորող Ֆիոն Ալեքսանդրի[4] և մեքսիկ նկարիչ-բեմադրող Ալեքսանդրո Լունայի ընտանիքում[5]։
3 տարեկանում Լունան առաջին անգամ հայտնվում է կինոտեսախցիկների առաջ։ 1990-ական թվականներին միմյանց հաջորդում են բազմաթիվ հեռուստատեսայի, փոքրիկ դերեր։ Առաջին դերը եղել է El Último Fin de Año (1991) կարճրամետրաժ ֆիլմում, որից հետո մանկության ընկերոջ՝ Գաել Գարսիա Բեռնալի հետ նկարահանվել է «Պապիկն ու ես» (1992) հեռուստանովելում։ Լունային համաշխարհային համբավ է բերել «Եվ քո մորը նույնպես» ֆիլմը, որտեղ նա էլի խաղացել է Գաել Գարսիա Բեռնալի հետ։
Սրանց հաջորդել են երկրորդական դերերը «Ֆրիդա», «Բաց տեսադաշտ» «Տերմինալ» ֆիլմերում, որտեղ նա խաղացել է հանրաճանաչ դերասաններ Քևին Քոսթների և Սթիվեն Սփիլբերգի հետ։ 2004 թվականին էկրան են բարձրացել «Կեղտոտ պարեր» և «Կեղտոտ պարեր 2» սիկվելները, որտեղ Լունան մարմնավորել է աղքատ մատուցողի, ով սիրահարված էր ամերիակցի հարուստ ընտանիքի դստերը։ 2010 թվականին Լունան առաջին անգամ ռեժիսորի կարգավիճակով հանդես է գալիս «Աբել» ֆիլմում։ Սան Սեբաստիանի կինոփառատոնին կինոնկարն արժանանում է Horizontes Latinos ընկերության գլխավոր մրցանակին[6]։ 2014 թվականին դուրս է գալիս նրա առաջին անգլալեզու ֆիլմ՝ «Սեզար Չավես»-ը, որը նկարահանվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգայի հերոս Սեզար Չավեսի պատվին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 64-րդ Բեռլինյան կինոփառատոնին[7]։
2008 թվականին Լունան Գաել Գարսիա Բեռնալի և ռեժիսոր Կառլոս Կուարոնոյի հետ միասին ավարտել է «Ռուդո և Կուրսի» ֆիլմի աշխատանքները։
2016 թվականին Կաննի կինոփառատոնում եղել է «Բացառիկ հայացք» ծրագրի ժյուրիի անդամ[8]։
2008 թվականի փետրվարի 5-ին Լունան ամուսնացել է մեքսիկացի դերասանուհի Կամիլա Սոդի հետ, ով երգչուհիի և դերասանուհի Թալիայի զարմուհին էր։ 2008 թվականի օգոստոսին զույգն ունենում է որդի, ում անվանակոչում է Հերոնիմո[9], 2010 թվականին ծնվում է նրանց դուստրը՝ Ֆիոնան, ում անվանակոչում են Դիեգոյի մոր պատվին[10] 2013 թվականին նրանք բաժանվել են[11]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ս | Կարուսել | Carrusel | հայտնի չէ |
1991 | ֆ | El último fin de año | ||
1992 | ս | Հրեշտակներն առաց դրախտ | Ángeles sin paraíso | Մոյսեյ |
1992 | ս | Պապիկն ու ես | El Abuelo y yo | Լուիզ |
1994 | ֆ | Ámbar | Մունի | |
1995 | ֆ | Սևահեր (ֆիլմ) | Morena | Դոս |
1995 | ս | Ամենամեծ պարգև | El premio mayor | |
1995 | ֆ | Արյան շիթ | Un hilito de sangre | Լեոն |
1997 | ֆ | 1,2,3 por mi | ||
1998 | ս | Իմ ողջ կյանքի սեր | El amor de mi vida | Կլաուդիո |
1999 | ֆ | Գիսաստղ (ֆիլմ, 1999) | El cometa | Վիկտոր |
1999 | ս | Կյանքը հայելիում | La vida en el espejo | Էուխենիո Ռոման Ֆրանկո |
1999 | ֆ | Մահվան քաղցր համ | Un Dulce Olor a Muerte | Ռամոն |
1999 | ֆ | Perriférico | ||
2000 | ֆ | Ողջ իշխանություն | Todo el poder | Էստեբան |
2000 | ֆ | Մինչև գիշեր | Before Night Falls | Կառլոս |
2001 | ֆ | Եվ քո մորը նույնպես | Y tu mamá también | Տենոչ Իտուրբիդե |
2001 | ֆ | Ատլետիկո Սան-Պանչո | Atlético San Pancho | փոստատար |
2001 | ֆ | Վամպիրներ 2։ Մեռածների օր | Vampires: Los Muertos | Սանչո |
2001 | ֆ | Ողջ աշխարհի ինքնաթիռներ | Todos los aviones del mundo | |
2002 | ֆ | Մութ քաղաքներ | Ciudades oscuras | Ֆեդե |
2002 | ֆ | Ֆրիդա (ֆիլմ) | Frida | Ալեխանդրո Գոնսալես Արիաս |
2003 | ֆ | Սալամինցի զինվորներ | Soldados de Salamina | Գասթոն |
2003 | ֆ | Carambola | շուն | |
2003 | ֆ | Բաց տեսադաշտ | Open Range | Գաբրիել |
2003 | ֆ | Նիկոտին | Nicotina | Լոլո |
2004 | ֆ | Կեղտոտ պարեր 2։ Հավանային գիշերներ | Dirty Dancing: Havana Nights | Խավեր Սուարեզ |
2004 | ֆ | Տերմինալ | The Terminal | Էնրիկե Կռուզ |
2004 | ֆ | Հանցագործներ | Criminal | Ռոդրիգո |
2006 | ֆ | Միայն աստված գիտի | Sólo Dios sabe | Դամեն |
2006 | ֆ | Հրաշալի աշխարհ | Un mundo maravilloso | թղթակից Ստոկհոլմում |
2006 | ֆ | Մթագնում | Fade to Black | Թոմմասո Մորենո |
2007 | ֆ | Գիշերային գոմեշ | El búfalo de la noche | Մանուել |
2007 | ֆ | Պարոն միայնակ | Mister Lonely | նմանակ Մայքլ Ջեկսոն |
2008 | ֆ | Միլք | Milk | Ջեկ Լայրա |
2008 | ֆ | Արյունակից քույրեր | Solo quiero caminar | Գաբրել |
2008 | ֆ | Ռուսոն և Կուրսին | Rudo y Cursi | Բեթո «Ռուդո» Վերդուսկո |
2010 | ս | Ճիչեր մահվան և ազատության մասին | Gritos de muerte y libertad | Գվադելուպա Վիկտորիա |
2011 | ֆ | Հոր տանը | Casa de mi Padre | Ռաուլ |
2012 | ֆ | Մաքսանենգություն | Contraband | Գոնսալո |
2013 | ֆ | Էլիզիում | Elysium | Խուլիո |
2014 | ֆ | Ես մնում եմ քեզ հետ | Me quedo contigo | Էստեբան |
2015 | ֆ | Կազանովա | Casanova | Ջակոմո Կազանովա |
2016 | ֆ | Վատ խմբավորում | The Bad Batch | Ջոն |
2016 | ֆ | Վտարանդին-մեկ։ Աստղային պատերազմներ. Պատմություններ | Rogue One: A Star Wars Story | Կասսիան Անդոր |
2016 | ֆ | Արյունակից հայր | Blood Father | Ջոնա |
2017 | ֆ | Կոմատոզներ | Flatliners | Ռեյ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.