Դիանա և Ակտեոն (նկար, Տիցիան)
From Wikipedia, the free encyclopedia
«Դիանա և Ակտեոն» (իտալ.՝ Diana e Atteone), վենետիկցի նկարիչ Տիցիանի կտավը, նկարված 1556-1559 թվականներին։ Կտավը մտնում է այն 7 նկարների մեջ, որոնք Տիցիանը նկարել է դիցաբանական թեմատիկայով, Ֆիլիպ 2-րդ Իսպանացի արքայի պատվերով, 16-րդ դարում։ Այդ ժամանակ դրանք այնքան բաց էին համարվում, որ դրանք կանանց ներկայությամբ ծածկվում էին։ Մտել է Բրիջուոտերի հավաքածուի մեջ։ Կտավի վրա պատկերված է այն պահը, երբ Ակտեոնը հանկարծակի տեսնում է մերկ Դիանային ու դրանով զայրացնում է աստվածուհուն։ Տիցիանի մեծագույն կտավներից մեկն է[1]. 2008-2009 թվականներին Մեծ Բրիտանիայում համազգային արշավի արդյունքում կտավը գնվել է Էդինբուրգի ու Լոնդոնի ազգային պատկերասրահների կողմից ու հետագա 5 տարիների ընթացքում գտնվել է երկու պատկերասրահներում։
Արագ փաստեր Դիանա և Ակտեոն ...
Դիանա և Ակտեոն | |
---|---|
Ծանոթագրություններ |
Փակել