From Wikipedia, the free encyclopedia
Դեսպինա (հին հունարեն՝ Δέσποινα), նույնպես հայտնի է որպես Նեպտուն V, Նեպտուն մոլորակից հեռավորությամբ երրորդ ներքին բնական արբանյակն է։ Արբանյակը անվանվել է Հունական դիցաբանության նիմֆ Դեսպինայի անունով, ով հանդիսանում էր Պոսեյդոնի և Դեմետրայի դուստրը։
Դեսպինա (S/1989 N 3; Նեպտուն V) հին հունարեն՝ Δέσποινα | |
---|---|
Դեսպինան լուսանկարված «Վոյաջեր-2»-ից | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | հուլիս 1989 թ.[1] թ. (Սթիվեն Սիննոտի[2] և Վոյաջերի լուսանկարների վերլուծության թիմի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 22,0[3] |
Հեռավորությունը Նեպտուն | 52 526 ± 1 կմ[4] |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 52 526 ± 1 կմ[4] |
Էքսցենտրիսիտետ | 0,0002 ± 0,0002[4] |
Սիդերիկ պարբերություն | 0,33465551 ± 0,00000001 օր |
Թեքվածություն | 0,216 ± 0,014°[4] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 0,06° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 180×148×128 կմ[5][6] |
Հասարակածային շառավիղ | 75 ± 3 կմ[3] |
Ծավալ | ~1,8×106կմ³ |
Զանգված | ~2,2×1018 կգ |
Միջին խտություն | ~1,2 գ/սմ³ ենթադրված[3] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,026 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,063 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0 |
Ալբեդո | 0,09[3][5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~51 Կ միջին ենթադրված |
Դեսպինան հայտնաբերվել է 1989 թվականի հուլիսի վերջին Վոյաջեր-2 ԱՄԿ-ից ստացված լուսանկարների վրա։ Այն ստացավ S/1989 N 3 ժամանակավոր նշանակում[7]։ Հայտնաբերման մասին հայտարարվեց (IAUC 4824) 1989 թվականի օգոստոսի 2-ին, ըստ հայտարարության տեքստի, եղել են միայն "10 դիտարկումներ 5 օրվա ընթացքում", հետևաբար հայտնաբերման մոտավոր օրը կարող է լինել հուլիսի 28-ից առաջ։ Արբանյակի անվանումը տրվել է 1991 թվականի սեպտեմբերի 16-ին[8]։
Արբանյակը ունի անկանոն ձև, նրա վրա չեն հայտնաբերվել երկրաբանական ակտիվության հետքեր։ Հավանական է, որ Դեսպինան, ինչպես և Նեպտունի այլ ներքին արբանյակները, առաջացել է Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում առաջացած բեկորների իրար միանալուց։ Տրիտոնի ուղեծիրը որսալու սկզբնական ժամանակահատվածում չափազանց էքսցենտրիկ էր, և այն հավանաբար առաջացրել է քաոտիկ փոփոխություններ Նեպտունի նախկինում ունեցած ներքին արբանյակների մեջ, ստիպելով նրանց բախվել իրար և տրոհվել մասնիկների, առաջացնելով բեկորների սկավառակ[9]։ Միայն Տրիտոնի ուղեծրի շրջանաձև դառնալուց հետո այս մասնիկների սկավառակից առաջացել են այժմյան ներքին արբանյակները[10]։
Դեսպինայի ուղեծիրը մոտ է Տալասայի ուղեծրին, սակայն նրանից դուրս է ընկած և գտնվում է Լևերյեի օղակից ներս։ Քանի որ այս արբանյակի ուղեծիրը ընկնում է Նեպտունի սինքրոն ուղեծրի շառավղից ներքև, այն դանդաղ, պարորաձև մոտենում է մոլորակին մակընթացային ուժերի ազդեցության տակ պտույտի արագության նվազման պատճառով և ի վերջո այն կմտնի Նեպտունի մթնոլորտ, կամ հասնելով Ռոշի սահմանին կքանդվի և կառաջացնի ևս մի օղակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.