From Wikipedia, the free encyclopedia
Դենիել Լամբերտ (անգլ.՝ Daniel Lambert, մարտի 13, 1770, Լեսթեր, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 21, 1809, Ստամֆորդ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), լեսթերյան կալանավայրի և սպորտային կենդանիների գիտակ, որը հայտնի է եղել իր անսովոր գիրությամբ։ 1806 թվականի ապրիլին ամբողջությամբ կորցնելով աշխատունակությունը և չունենալով գոյության այլ միջոցներ՝ տուն է վարձել Լոնդոնում և սկսել է մուտքի վճարներ վերցնել այցելուներից, որոնք ցանկանում էին դիտել նրան իր բնակարանում։ 1806-1809 թվականներին նախաձեռնել է ևս մի քանի կոմերցիոն հաջող ինքնացուցադրում Բիրմինգհեմում, Քովենթրիում, Յորքում և այլ բրիտանական քաղաքներում, ճանապարհորդություններից ազատ ժամանակ զբաղվել է որսով և վազող շների բուծմամբ։ 1809 թվականի հունիսին հանկարծամահ է եղել Սթամֆորդում։ Թաղված է սթամֆորդյան Սուրբ Մարտինի եկեղեցում։
Դենիել Լամբերտ անգլ.՝ Daniel Lambert | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1770 |
Ծննդավայր | Լեսթեր, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հունիսի 21, 1809 (39 տարեկան) |
Մահվան վայր | Ստամֆորդ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | St Martin's Church, Stamford |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | ընտրասերիչ և prison officer |
Daniel Lambert Վիքիպահեստում |
Մահվան պահին Լամբերտի մարմնի քաշը եղել է 52 սթոուն 11 ֆունտ (335 կգ)։ Նրա գերեզմանի պատրաստման համար ծախսվել է 112 քառակուսի ֆուտ անտառ (10,4 մ²)։
Լամբերտի մահից հետո նրա՝ գիրության ռեկորդը բազմաթիվ անգամներ գերազանցվել է, սակայն ինքը Լամբերտը Լեսթերում ձեռք է բերել յուրատեսակ անձի կարգավիճակ։ 2009 թվականին Leicester Mercury («Լեսթերյան Մերկուրի») թերթը բնորոշել է Լամբերտին որպես «քաղաքային ամենասիրելի կուռքերից մեկը»։
Դենիել Լամբերտը ծնվել է Բլու-բոուր-լեյն (անգլ.՝ Blue Boar Lane) ծննդատանը․ հասցեն՝ «Կապույտ Վարազ» իջևանատուն, որտեղ Ռիչարդ III-ն անցկացրել է իր վերջին գիշերը Բոսվորթի ճակատամարտում պարտությունից և մահից առաջ 1485 թվականի օգոստոսի 22-ին։ Կապույտ վարազը պատկերվել է Հենրիխ Թյուդորի դաշնակից, Օքսֆորդի 13-րդ կոմս Ջոն դե Վերեի խորհրդանիշի վրա` Ռիչարդի դեմ պայքարում։ Ռիչարդի ժամանակաշրջանում, սակայն «Կապույտ Վարազի» (անգլ.՝ Blue Boar) փոխարեն «Զանգակ» էր (անգլ.՝ Blue Bell)[1] Լեսթերում 1770 թվականի մարտի 13-ին[2]։ Նրա հայրը, որը ևս կրում էր Դենիել Լամբերտ անունը,մի ժամանակ ծառայել է որպես որսորդապետ Սթամֆորդի 4-րդ կոմսի՝ Հարի Գրեյի մոտ}[3], իսկ որդու ծննդյան ժամանակ զբաղեցրել է Բրայդուել լեսթերյան կալանավայրի բանտապահի պաշտոնը[2][К 1]։ Դենիելից հետո Լամբերտ ավագի ընտանիքում ծնվել են ևս երեք երեխաներ՝ երկու դուստր և որդի, որը մահացել է մանուկ տարիներին[6]։
Դենիելը մանկուց զբաղվել է սպորտով[6], ութ տարեկան հասակում եղել է հիանալի լողորդ և արդյունքում իր գրեթե ողջ կյանքում սովորեցրել է լեսթերյան երեխաներին լողալ[7]։ Լամբերտի հորեղբայրը, ինչպես և հայրը, ծառայել է որպես որսորդապետ․ մայրական գծով պապը բուծում էր մարտական աքաղաղների։ Ինքը` Լամբերտը, պատանի տարիներին[6] հետաքրքրվում էր որսով, ձկնորսությամբ և ձիավարությամբ[8], իսկ արդեն տասնինը տարեկան հասակում ձեռք էր բերել փորձագետի կարգավիճակ որսորդական շների բուծման և վարժեցման ոլորտում[9]։
1784 թվականին Դենիելը սովորել է բիրմինգհեմյան գործարար Բենջամին Պատրիկին պատկանող Messrs Taylor & Co գործարանի փորագրաձուլական արհեստանոցում[3]։ Մի քանի տարի անց այն արտադրանքը, որը թողարկում էր գործարանը, այլևս նորաձև չէր, և Պատրիկի ընկերությունը սնանկացավ։ 1788 թվականին վերադառնալով Լեսթեր՝ Լամբերտը սկսեց աշխատել որպես հոր օգնական կալանավայրում (ըստ որոշ աղբյուրների՝ Լամբերտը վերադարձել է Լեսթեր երեք տարի անց, երբ Messrs Taylor & Co գործարանի շինությունը քանդվել էր Բիրմինգհեմյան անկարգությունների ժամանակ 1791 թվականի հուլիսին[9])։ Երբ հայրը թոշակի էր անցել, Դենիելը ժառանգել էր բանտի գլխավոր բանտապահի պաշտոնը։ Լամբերտ կրտսերը շատ հարգված բանտապահ էր, բարիդրացիական հարաբերությունների մեջ էր բազմաթիվ բանտարկյալների հետ և անում էր ամեն բան, որպեսզի մեղմացներ իր` բանտում գտնվելը[10][11]։
Լամբերտը միանգամից գրավեց լոնդոնյան բժիշկների ուշադրությունը և մայրաքաղաք նրա մեկնումից հետո բրիտանական «Բժշկա-ֆիզիկական ամսագրում» (անգլ.՝ Medical and Physical Journal) նրա մասին հոդված հայտնվեց։ Բժիշկները փաստեցին «աշխարհում մեծագույն զվարճալիքի» իրական քաշը (50 սթոուն / ≈320 կգ) և հասակը (5 ֆուտ 11 դյույմ / ≈180 սմ)։ Մանրամասն բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ ավելորդ քաշը ոչ մի կերպ չէր դժվարացնում նրա շնչառությունը[12][13]։ Նախկին բանտապահը սիրում էր երգել[14]․ խոսելու ընթացքում նրա ձայնը հնչում էր ոչ ճնշված, այլ բավականին ազատ[12]։ Ծնկների, ոտքերի և ազդրերի, փորի ճարպային հատվածների ուռուցիկությունը ավշային հյուսվածքների բորբոքման արդյունքն էր։ Հետազոտվողը չուներ ոչ մի հիվանդագին ախտանշան[13]։ Նկատվում էր աշխուժություն, կենդանի միտք, կարդացվածություն, հիանալի հիշողություն[15]։ Սեփական պնդմամբ, նա միշտ խուսափում էր ուտելիքում ավելորդություններից[13], մոտավորապես 1795 թվականից սկսած՝ միայն ջուր է խմել[16] և նույնիսկ երիտասարդ տարիներին չի մասնակցել ընկերական գինարբուքներին[17]։ Լամբերտի մոտավոր գնահատմամբ՝ նա նախկինի պես կարող էր առանց դժվարության ոտքով մինչև չորս մղոն քայլել (≈400 մ)[18]։ Լամբերտը միշտ նույն ժամին պառկում էր քնելու, բաց պատուհանով, և քնում էր ութ ժամից ոչ պակաս։ Քնի մեջ հավասարապես էր շնչում, առանց խռմփոցի։ Արթնանալով` նա հինգ րոպեից արդեն կարողանում էր նորմալ գործել, աշխույժ էր մնում ողջ օրվա ընթացքում և ցերեկային քնի կարիք չէր զգում[19][12]։
Դենիել Լամբերտը մնում է Լեսթերի առանցքային պատմական կերպարներից մեկը («Լեսթերյան Մերկուրի» թերթի կարծիքով՝ «քաղաքային ամենասիրելի կուռքերից մեկը»[20]), նրա պատվին անվանակոչված են մի քանի լեսթերյան փաբեր և ֆիրմաներ[2]։ Առաջին անգամ լեսթերյան Հեյմարկետ թատրոնում 1981 թվականին բեմադրված «Դենիել Լամբերտի ուրվականը» պիեսում նրա ուրվականը չցանկանալով դիտում է Լեսթերի քաղաքային պատմական կենտրոնի վերակառուցմանն ու ավերմանը 1960-ական թվականներին[21]։ Լամբերտը ոչ պակաս հայտնի կերպար է Սթամֆորդում․ նրա պատվին տեղի «Սթեմֆորդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին անվանում են «Դենիելներ» (անգլ.՝ The Daniels)[22]։
Լամբերտի պահարանը, ինչպես նաև բազկաթոռը, ձեռնափայտը, ճիպոտը և աղոթագիրքը, լեսթերյան Նյուարկ հաուզես թանգարանի մշտական ցուցանմուշներ են։ Սթամֆորդյան քաղաքային թանգարանում ցուցադրվում են Դենիել Լամբերտի մանեկենը այն շորերով, որը նա կրում էր մահվան պահին, և գեներալ Թոմ-Թամի մանեկենը այն կոստյումով, որը նվիրաբերել է Բարնումը Ջեյմս Դիքսոնին[23]։ «Դենիել Լամբերտ» սթամֆորդյան հյուրանոցը և նույնանուն լոնդոնյան փաբը Լադգեյթ հիլի վրա այլևս գոյություն չունեն․ այնտեղ ցուցադրվող իրերն այլևս գտնվում են «Ջորջ» սթամֆորդյան հյուրանոցի ցուցադրությունում (անգլ.՝ George Hotel)[24]։
2009 թվականին Լեսթերը նշել է «Դենիել Լամբերտի օրը»՝ նրա մահվան 200-ամյակը։ Նյուարկ Հաուզես թանգարանում տոնական միջոցառումների հյուրերն են եղել ավելի քան 800 մարդ[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.