Դեյվ Գրոլ
From Wikipedia, the free encyclopedia
Դեյվիդ (Դեյվ) Էրիկ Գրոլ (անգլ.՝ David Eric Grohl, հունվարի 14, 1969(1969-01-14)[1], Ուորեն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի ռոք երաժիշտ և երգերի հեղինակ։ Առավել հայտնի է որպես Նիրվանա ռոք խմբի թմբկահար՝ 1990 թվականից մինչև նրա փլուզումը՝ 1994 թվական և իր սեփական խմբում` Foo Fighters-ում, որպես կիթառահար երգիչ, որը 2014 թվականից թողարկել է 8 կոմերցիոն, հաջող ալբոմներ։
Դեյվ Գրոլ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Dave Grohl |
Ի ծնե անուն | անգլ.՝ David Eric Grohl |
Նաև հայտնի է որպես | Late! |
Ծնվել է | հունվարի 14, 1969(1969-01-14)[1] (55 տարեկան) Ուորեն, Օհայո, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, ալտերնատիվ ռոք, մետալ և sludge metal? |
Մասնագիտություն | կիթառահար, կինոռեժիսոր, հեղինակ-կատարող, թմբկահար և երգիչ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, վոկալ և հարվածային համակարգ |
Լեյբլ | Geffen Records |
Կրթություն | Bishop Ireton High School?, Thomas Jefferson High School? և Annandale High School? |
Անդամակցություն | Նիրվանա, Foo Fighters, Them Crooked Vultures?, The Backbeat Band?, Scream? և Harlingtox A.D.? |
Պարգևներ | |
Dave Grohl Վիքիպահեստում |
Գրոլի երաժշտական գործունեությունը սկսվել է 80-ականներին, երբ նա նվագել է մի քանի Վաշինգտոնյան խմբերում։
1995 թվականին Գրոլը հիմնադրել է Foo Fighters ռոք-խումբը։ Ի զարմանս շատերի` 2002 թվականին նա ընդունեց Queens Of The Stone Age-ի ալբոմի ձայնագրման և համերգային շրջագայության ժամանակ աջակցության մասին հրավերը, չնայելով նրան, որ Foo Fighters-ը արդեն պատրաստ էր նոր ալբոմ թողարկելուն։ 2005 թվականից համագործակցել է Garbage խմբի հետ։
Ըստ բրիտանական Classic Rock ամսագրի՝ Դեյվը ռոք պատմության մեջ համարվում է № 2 հարվածորդը, Լեդ Զեփելինի Ջոն Բոնեմայից հետո։