![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/16/Carcharias_laticaudus_by_muller_and_henle.png/640px-Carcharias_laticaudus_by_muller_and_henle.png&w=640&q=50)
Դեղին սրաքիթ շնաձուկ
From Wikipedia, the free encyclopedia
Դեղին սրաքիթ շնաձուկ[1] (լատին․՝ Scoliodon laticaudus), միակ հայտնի տեսակը Scoliodon ցեղից և մոխրագույն ձկների ընտանիքից, (Carcharhiniformes) ենթադասից։ Տարածված է հնդկական օվկիանոսի և խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, որտեղ ծանծաղուտներում կազմում են մեծ վտառներ։ Շնաձուկը ոչ մեծ չափերի է, երկարությամբ մոտ 74սմ։ Այս շնաձկան անգլերեն լեզվով անվանումը (անգլ.՝ Spandenose shark) արտացոլում է եռանկյուն դնչի կառուցվածքը։ Նա որսում է ոչ մեծ ոսկրային ձկներին և անողնաշարավորների։ Սա կենդանածին շնաձուկ է։ Էգերը ամբողջ տարին սերունդ են տալիս։ Հղիությունը տևում է 5-6 ամիս։
Դեղին սրաքիթ շնաձուկ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Scoliodon laticaudus
Müller et Henle, 1837
|
||||||||
Հոմանիշներ | ||||||||
Carcharias macrorhynchos Bleeker, 1852 |
||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Արեալ | ||||||||
Տարածվածություն | ||||||||
|
Դեղին սրաքիթ շնաձուկը մարդու համար վտանգ չի ներկայացնում և հանդիսանում է ձկնորսության արդյունաբերական օբյեկտ մսի և լողաթևերի համար։ Բազմաքանակությունը այս շնաձկանը դարձնում է ձկնորսության կարևոր օբյեկտ հարավային և հարավարևելյան Ասիայում։
Բնության պահպանության միջազգային միությունը այս տեսակի պահպանման ստատուսը գնահատել է «խոցելիին մոտ կարգավիճակ» (NT)։