From Wikipedia, the free encyclopedia
Դելմա Գոնսալվեշ (պորտ.՝ Delma Gonçalves, մայիսի 19, 1975[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա, նաև հայտնի է որպես Պրետինիա, պորտ.՝ Pretinha), բրազիլիացի կին ֆուտբոլիստ, հարձակվող։ Օլիմպիական խաղերի արծաթե կրկնակի մեդալակիր։ Չորս աշխարհի առաջնությունների և չորս Օլիմպիադաների մասնակից[2]։
Դելման 2007 թվականին | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 19, 1975[1] (49 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||||||||||||||||||||
Հասակ | 157[2] | ||||||||||||||||||||
Քաշ | 52[2] | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կարիերան ավարտել է | ||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆուտբոլ սկսել է խաղալ փողոցում եղբայրների հետ։ 14 տարեկան հասակում նշել է նորամուտը Մենդանիա ակումբում[2]։ 1991 թվականին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական, որից հետո ստորագրել է պայմանագիր Վասկո դա Գամայի հետ։
2001 թվականին ընտրվել է Վաշինգտոն Ֆրիդ ակումբի դրաֆթում։ Խփել է միակ գնդակը լիգայի առաջին խաղում. Մրցաշրջանի ավարտից հետո 2001 թվականին տեղափոխվել է Սան-Խոսե Սայբեր Րեյս[3]։
Սայբեր Րեյսի գլխավոր մարզիչ Իեն Սոյերսը խաղացողին տեղափոխել է կիսապաշտպանություն[4]։ 2003 թվականի հունիսին երկու գնդակ է խփել իր նախկին թիմի՝ Վաշինգտոն Ֆրիդին[5]։ 2003 թվականի հուլիսին լուրջ վնասվածք է ստացել Բրազիլիա-ԱՄՆ ընկերական հանդիպման ժամանակ, որի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մնացած մասը[6]։
WUSA-ի լուծարումից հետո մնացել է առանց ակումբի։ Աթենքի օլիմպիադայում հանդես է եկել ազատ գործակալի կարգավիճակում։ 2005 թվականին պայմանագիր է ստորագրել ճապոնական կոդ Լեոնեսա ակումբի հետ, որում հանդես է եկել մինչև 2008 թվականը[2]։
2009 թվականին ստորագրել է մեկ տարվա պայմանագիր հարավկորեական Ինչխոն Դեկիո ակումբի հետ $31 500 գնով։
1991 թվականին 16 տարեկան հասակում խաղացել է աշխարհի առաջին առաջնությունում հավաքականի կազմում։ Նաև ընդգրկվել է հավաքականի կազմում 1995, 1999 և 2007 թվականների մրցաշարերում։ 2003 թվականի առաջնությունը բաց է թողել վնասվածքի պատճառով։
Հանդես է եկել Ատլանտայի, Սիդնեյի, Աթենքի և Պեկինի Օլիմպիական խաղերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.