![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e5/Debra_Monk12.jpg/640px-Debra_Monk12.jpg&w=640&q=50)
Դեբրա Մոնք
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Դեբրա Մոնք (լատին․՝ Debra Monk փետրվարի 27, 1949(1949-02-27)[1][2], Middletown), ամերիկյան դերասանուհի, երգչուհի և սցենարիստ, որն առավելագույն հաջողությունների է հասել՝ Բրոդվեյի բեմում խաղալով։
![]() անգլ.՝ Debra Monk | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 27, 1949(1949-02-27)[1][2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Middletown |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան, Frostburg State University? և Wheaton High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Մոնքը ծնվել է Միդլթոնում՝ Օհայո նահանգում։ 1973 թվականին ավարտել է Ֆրոստբերգի պետական համալսարանը[3]։ Առաջին հաջողությունները գրանցել է որպես 1982 թվականի «Pump Boys and Dinettes» մյուզիքլի համահեղինակ և դերասանուհի, որը առաջադրվել է «Թոնի (մրցանակ)»ի։ 1988 թվականին Oil City Symphony մյուզիքլի համար արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի[3]։
Մոնքն իր կարիերայի ընթացքում քառակի առաջադրվել է «Թոնի» մրցանակին՝ 1993 թվականին շահելով մեկ արձանիկ Redwood Curtain պիեսի համար[4]։ Նա նաև տարբեր դերերի համար շահել է «Դրամա Դեսկ» և Obie երեք մրցանակ։ 1999 թվականին Մոնքը արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Լավագույն հրավիրված դրամատիկական սերիալի դերասանուհի» կատեգորիայում «Նյու Յորքի ոստիկանությունը» հեռուստասերիալում խաղացած դերի համար։
Բեմական կարիերայից բացի, Մոնքը երևացել է ավելի քան երեսուն ֆիլմում և չորս տասնյակ հեռուստատեսային շոուներում՝ խաղալով երկրորդական դերեր։ Նշանակալի դերեր է ունեցել «Սատանայի փաստաբանը» (1997), «Վայրենիները» (2007) և «Հետո ապրեք ինքներդ» (2014) ֆիլմերում։ Հեռուստատեսությամբ երկրորդական դերեր է խաղացել «Նիրո Վուլֆի գաղտնիքները», «Նյու Յորքի ոստիկանությունը», «Կրքի անատոմիա», «Պայքար» և «Մոցարտը ջունգլիներում» հեռուստասերիալներում։ Հայտնվել է նաև «Օրենք և կարգ», «Հուսահատ տնտեսուհիները», «Եղբայրներ և քույրեր», «Քլիվլենդի գեղեցկուհիները» ֆիլմերում։