Դդում (ռումբ)
From Wikipedia, the free encyclopedia
«Դդում ռումբ» (անգլ.՝ Pumpkin bombs), ատոմային ռումբ, ստեղծված Մանհեթենյան նախագծի շրջանակում՝ օգտագործվելով ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Ճապոնիայի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ «Դդում ռումբ»-ը նման էր պլուտոնիումային «Չաղլիկ» ռումբին, սակայն ի տարբերություն «Չաղլիկ»-ի՝ կրել է սովորական բարձր պայթյունավտանգ բեկորային լիցք։ «Դդում ռումբերը» օգտագործվել են ինչպես ուսումնական պարապմունքների նպատակով, այնպես էլ ԱՄՆ ռազմաօդային 509 ավիախմբի մարտական առաջադրանքի համար, որն իրականացրել է Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները։ Այս զինամթերքն իր անունն ստացել է ռումբերի համար առավել բնորոշ գլանաձևի փոխարեն էլիպսաձև լինելու պատճառով, և անունը բանակային ժարգոնից աստիճանաբար անցել է պաշտոնական փաստաթղթերի մեջ։
Արագ փաստեր Դդում, Տեսակ ...
Դդում | |
---|---|
![]() | |
Տեսակ | Պայթուցիկ նյութեր և զենքի մոդել |
Ենթատեսակ | ավիացիոն ռումբ |
Երկիր | ![]() |
Ծառայության ընդունման տարի | 1945 |
Պատերազմներ | Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Արտադրված է | 486 |
Փակել