From Wikipedia, the free encyclopedia
Դաֆնա Կոլլեր (անգլ.՝ Daphne Koller, օգոստոսի 27, 1968[1], Երուսաղեմ, Իսրայել), իսրայելա-ամերիկացի համակարգչային գիտնական և ճարտարագետ։ Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետի պրոֆեսոր[10], ՄակԱրթուր կրթաթոշակի դափնեկիր։ «Coursera» առցանց կրթական հարթակի հիմնադիրներից։ Կոլլերի հետազոտության բնագավառներն են արհեստական բանականությունն[11][12] և դրա կենսաբժշկական կիրառումը[13][14]։ Կոլլերին և Բայեսյան ցանցային ուսուցմանն է անդրադարձել 2004 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ակնարկ ամսագիրը «10 ի հայտ եկեղ տեխնոլոգիաները, որ կխոփեն աշխարհը» հոդվածով[15]։
ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (2011), Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ (2014)։
Դաֆնա Կոլլերը ծնվել է Երուսաղեմում։ Մեծացել է ծնողների հետ։ Մայրը անգլերենի պրոֆեսոր է, հայրը՝ բուսաբան։ 12 տարեկան հասակում հոր հետ մեկ տարի անցկացրել է Սթենֆորդում, որտեղ տեղի ուսանողներից մեկի համակարգչի վրա նա ծրագրավորել է RadioShack: Իսրայել վերադառնալով՝ հորը հայտնել է, որ իր համար ձանձրալի է դպրոցում և ուզում է շատ ավելի հետաքրքիր մի բան անել համալսարանում։ 1985 թվականին 17 տարեկան հասակում Կոլլերը ավարտել է Երուսաղեմի հրեական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան, 1986 թվականին նույն համալսարանից ստացել է մագիստրոսի աստիճան[16]։
1993 թվականին Ժեզեֆ Հալփերնի հեղակավարությամբ պաշտպանել է թեկնածուական թեզը, դոկտորական թեզի վրա աշխատել է 1993-1995 թվականներին Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանում[17], 1995 թվականից միացել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետին։ 2004 թվականին ստացել է ՄակԱրթուր կրթաթոշակ, 2011 թվականից ԱՄՆ ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ է, 2014 թվականից՝ Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի անդամ։
2008 թվականի ապրիլին արժանացել է ACM-Infosys հիմնադրամի 150,000 դոլար ինֆորմատիկայի բնագավառի մրցանակին[18]։
2009 թվականին Նիր Ֆրիեդմանի հետ հրատարակել են գրաֆիկաակն մոդներ ձեռնարկը[19]։ 2012 թվականից Կոլլերը անվճար ինտերնետային դասեր է տալիս[20]։
Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի պևոֆեսոր Էնդրյու Յան-Տակ Նգ-ի հետ 2012 թվականին սկսել են Coursera առցանց կրթական հարթակը։
Ամուսնացած է Դան Ավիդայի հետ[16]։
2009. probabilistic graphical models. (with Nir Friedman). MIT Press. ISBN 978-0262013192
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.