From Wikipedia, the free encyclopedia
Դարքնեթ (անգլ.՝ DarkNet, նաև հայտնի է «Թաքնված ցանց», «Մուգ ցանց», «Ստվերային ցանց»[1]), թաքնված ցանց է, որի կապերը հաստատվում են միայն վստահելի փիրերի (Peer) միջև, որոնց երբեմն անվանում են «ընկերներ»[2], օգտագործելով ոչ ստանդարտ հաղորդակարգեր և պորտեր։ Անանուն «ցանցը» միմյանց հետ չկապված վիրտուալ թունելային համակարգ է, որտեղ տվյալները փոխանցվում են կոդավորման տեսքով։
Դարքնեթը տարբերվում է այլ տարածված միակարգ ցանցերից, քանի որ ֆայլերիի փոխանակումը անունուն է (քանի որ Այ-փի հասցեները հրապարակային չեն), և, հետևաբար, օգտվողները կարող են հաղորդակցվել առանց մտահոգության և պետական միջամտության[3]։
Այդ իսկ պատճառով դարքնեթը հաճախ ընդունվում է որպես հաղորդակցության միջոց, տարբեր ընդհատակյա և անօրինական գործունեությունների համար[4]։ Ընդհանուր առմամբ «դարքնեթ» տերմինը կարելի է օգտագործել ինտերնետի ոչ առևտրային «հանգույցները» նկարագրելու համար[5] կամ վերաբերում է բոլոր ինտերնետ կապերին և տեխնոլոգիաներին, որոնք հիմնականում կապված են ապօրինի գործունեության և այլախոհության հետ[3]։
«Դարքնեթ» տերմինն առաջացել է 1970-ական թվականներին և անվտանգության նպատակով կիրառվել է ARPANET-ից անջատված ցանցերին անվանում տալու համար, որից ավելի ուշ զարգացել է համացանցը[6]։ Դարքնեթը կարող է ստանալ տվյալներ ARPANET-ից, բայց ունեն այնպիսի հասցեներ, որոնք չեն հայտնվում ցանցերի ցուցակում և չեն պատասխանում արտաքին հարցումներին։
Տերմինը ստացել է մեծ ճանաչում «The Darknet and the Future of Content Distribution» հրապարակման շնորհիվ[7], 2002 թվականին՝ Փիթեր Բիդլի, Փոլ Ինգլեդի, Մարկուս Փեյնարդի կողմից, որոնք Microsoft-ի աշխատակիցներ են։
Նրանց կարծիքով, դարքնեթի գաղափարը հիմնված է երեք ենթադրությունների վրա`
DarkNet-ը ֆայլափոխանակման ցանց է, որը առաջանում է հրապարակայնորեն մատչելի տվյալների միջև։
Microsoft-ի հետազոտողները պնդում են, որ դարքնեթի գոյությունը գործնական DRM տեխնոլոգիաների զարգացման համար խոշոր խոչընդոտ է։
Այդ ժամանակից տերմինն օգտագործել են շատ ԶԼՄ-ներ, այդ թվում՝ Rolling Stone-ը և Wired-ը։
Դարքնեթը կարող է օգտագործվել որոշ դեպքերում, ինչպիսիք են`
Դարքնեթը նեթստալքինգի ուսումնասիրության առարկա է։ Լրագրող Ջ. Դ. Լազիկան իր «Դարքնեթ։ Հոլիվուդյան պատերազմ ընդդեմ թվային սերնդի» (անգլ.՝ Darknet: Hollywood's War Against the Digital Generation) գրքում 2005 թվականին նկարագրել է դարքնեթը որպես բոլոր ֆայլափոխանակման ցանցերն ընդգրկող[8]։ Ավելի ուշ, 2014 թվականին, լրագրող Ջեյմի Բարտլետը իր «Սև համացանց» գրքում, օգտագործել է այն մի շարք ընդհատակ և արտասովոր ենթամշակույթների նկարագրության համար, այդ թվում էրոտիկ տեսահոլովակների, կրիպտոանարխիստների, ստվերային թմրանյութերի շուկաների, ինքնակառավարման համայնքների և սոցցանցերում ռասիստների և տրանսհումանիտարների նկարագրությունների համար[9]։
Հայտնի երեք ինտերնետային մակարդակներից դարքնեթը պայմանականորեն տեղակայված է տեսանելի ցանցերից (անգլ.՝ Surface Web) հետո` ամենացածր (երրորդ) մակարդակում[10]։ Թեև այն գտնվում է ամենացածր մակարդակում, նրան նույնպես կարելի է համարել մասամբ խորքային համացանցի հատակը։
Ըստ այլ վարկածի դարքնեթը և խորքային համացանցը ընդհանրապես չեն հատվում միմյանց հետ։ Նրանք համաշխարհային ինտերնետի չորս մասնաճյուղերից երկուսն են։ Այս սխեման համարվում է ոչ թե համաշխարհային սարդոստայնի շերտ, այլ չորս ճյուղեր, որոնք կապված են համացանցին[11]։
Երբ այս տերմինը օգտագործում են ֆայլափոխանակման ցանցի նկարագրության համար, DarkNet-ը հաճախ օգտագործվում է որպես «friend-to-friend»-ի («ընկերոջից ընկերոջը») հոմանիշ արտահայտություն` այդ երկու հասկացությունները նկարագրում են ցանցը, որոնցում ուղղակի կապեր են հաստատվում երկու բուրգերի միջև, որոնք վստահում են մեկը մյուսին։ Այդպիսի ցանցերը այլ կերպ անվանում են փակ p2p (Private peer-to-peer):
Ամենաընդարձակ ֆայլափոխանակումները, օրինակ BitTorrent-ը, իրականում դարքնեթ չեն, քանի որ օգտագործողները կարող են միանալ ցանցում ցանկացած մեկի հետ։
Գրեթե բոլոր հայտնի դարքնեթները ապակենտրոնացված են և, հետևաբար, համարվում են միաստիճան։
Դարքնեթում օգտագործվում են դոմեններ, որոնցով անհնար է մուտք գործել սովորական համացանցից, օգտագործելով ստանդարտ բրաուզերներ։ Հաճախ դրանք պսևդոդոմեններ են .onion կամ .i2p և այլ դոմենային տիրույթներում[12]։
Շատ ստվերային ցանցեր պահանջում են հատուկ ծրագրային ապահովման տեղադրում՝ ցանց մուտք գործելու հնարավորության համար։
Գոյություն ունեն այնպիսի հայտնի ստվերային ցանցեր, ինչպիսիք են`
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.