թռչունների տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Դարչնագույն խոլահավ (լատին․՝ Sula leucogaster), խոշոր ծովային թռչուն խոլահավերի ընտանիքից, որից այն, թերևս, ամենատարածված տեսակն է[1]։ Այն ունի համաարևադարձային տարածագոտի, որը համընկնում է այլ խոլահավերի տեսակների հետ։ Երամային դարչնագույն խոլահավը շրջում և կեր է հայթայթում ափամերձ ջրերի ցածր բարձրության վրա։ Երամները սուզվում են՝ փոքր ձկներ բռնելու համար, հատկապես, երբ գիշատիչները քշում են դրանց դեպի մակերևույթ։ Նրանք բնադրում են միայն գետնին և թառում են պինդ առարկաների, այլ ոչ թե ջրի երեսին[2]։
Դարչնագույն խոլահավ | |
Դարչնագույն խոլահավ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Խոլահավազգիներ (Suliformes) |
Ընտանիք | Խոլահավեր (ընտանիք) (Sulidae) |
Ցեղ | Խոլահավեր (Sula) |
Տեսակ | Դարչնագույն խոլահավ (S. leucogaster) |
Միջազգային անվանում | |
Sula leucogaster Boddaert, 1783 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Դարչնագույն խոլահավը նկարագրվել է ֆրանսիացի բազմագիտակ Ժորժ-Լուի Լեկլերկի՝ կոմս դը Բուֆոնի կողմից իր Histoire Naturelle des Oiseaux- ում 1781 թվականին[3]։Թռչունը պատկերվել էր նաև ձեռքով գունազարդված պնակի վրա, որը փորագրվել էր Ֆրանսուա-Նիկոլյա Մարտինեի կողմից Planches Enluminées D'Histoire Naturelle-ում, որն արտադրվել էր Էդմե-Լուի Դոբենտոնի ղեկավարությամբ՝ ուղեկցելու Բուֆոնի տեքստին[4]։ Բուֆոնն իր նկարագրության մեջ չի ներառել գիտական անվանում, սակայն 1783 թվականին հոլանդացի բնագետ Պիտեր Բոդդերտը մտցրեց Pelecanus leucogaster երկանդամ անվանումն իր Planches Enluminées գրացուցակում[5]։ Տիպային տեղանքը Ֆրանսիական Գվիանայի Կայեննան է[6]։ Ներկայիս Sula ցեղը մտցվել է ֆրանսիացի կենդանաբան Մատյուրեն Ժակ Բրիսոնի կողմից 1760 թվականին[7]։ Sula բառը նորվեգերեն նշանակում է խևահավ, իսկ leucogaster-ը հին հունարեն leuko-ից է, որը նշանակում է «սպիտակ», և gastēr-ից, որը նշանակում է «փոր»[8]։
Կա ճանաչված չորս ենթատեսակ.[9]
Խոլահավի գլուխը և մարմնի վերնամասը (մեջքը) ծածկված են շագանակագույնից մինչև սևի հասնող փետուրներով, իսկ մնացած մասը (որովայնը) հակադրական սպիտակ է։ Մերկ մասերի գույները տարբերվում են աշխարհագրորեն, բայց ոչ սեզոնային[2]։ Տեսակը նաև ցուցադրում է մերկ մասերի գույների սեռական երկձևություն. արուները ունեն կապույտ ակնամերձ օղակ, ի տարբերություն էգերի դեղին ակնօղակի։ Բացի այդ, S. l. brewsteri ենթատեսակի արուն լավ արտահայտված փետրածածկ ունի. սպիտակ ճակատը, ճակատի առջևը և կզակը միաձուլվում են դարչնագորշավուն պարանոցի և կրծքի հետ[2]։
Էգը հասնում է մոտ 80 սմ, իսկ նրա թևերի բացվածքը՝ 150 սմ-ի, և նա կարող է կշռել մինչև 1,3 կգ։ Արու հասնում է մոտ 75 սանտիմետրի, նրա թևերի բացվածքը՝ 140 սմ-ի, իսկ կշիռը 1000 գրամի[11]։
Ի տարբերություն խոլահավերի այլ տեսակների, ոչ սեռահասունների փետրածածկն արդեն նման է մեծերի փետրավորությանը[2]։ Դրանք գորշադարչնագույն են՝ գլխի, թևերի և պոչի վերնամասի մգացումով, իսկ կրծքի և փետրածածկի ներքևի մասը սպիտակի վրա խիստ դարչնագույն երանգավորում ունեն։ S. l. brewsteri ենթատեսակի ոչ սեռահասուն թռչունները նույնպես տարբերվում են նրանով, որ ստորին փետրածածկը մկան երանգի դարչնագույն գույն ունի[2]։
Նրանց կտուցները բավականին սուր են և բազմաթիվ ատամնավոր եզրեր ունեն։ Նրանց թևերը բավականին կարճ են, ինչը հանգեցնում է թափահարման բարձ արագության, իսկ պոչը բարակ է ու երկար։ Թեև այս թռչունները սովորաբար լուռ են, թռչունների դիտորդները հաղորդել ում երբեմն-երբեմն արձակած հնչյունների մասին, որոնք նման են խռնչյունի կամ կռնչոցի։
Այս տեսակը բնադրում է Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսների համաարևադարձային կղզիներում և ափերում։ Հաճախ են այցելում Մեքսիկական ծոցի և Կարիբյան ծովի կղզիներում գտնվող բազմացման վայրերը։ Աշխարհում աղտոտվածության աճի հետ մեկտեղ դարչնագույն խոլահավերը սկսել են օգտագործել ծովաղբը՝ իրենց բները դնելու համար։ Այդ բների 90,1 տոկոսը բաղկացած է պլաստիկից, մինչդեռ նավաբեկության վայրերի մոտ գտնվող բները նավաբեկորների մեծ տոկոս են պարունակում[12]։ Այս թռչունը բնադրում է մեծ գաղութներով՝ գետնին՝ կոտրված խեցիների և բուսականության կույտի մեջ երկու կավճակապույտ ձու դնելով, բայց սովորաբար մեծացնում է միայն մեկ ճուտ, քանի որ երկրորդ ձագը չի կարող մրցակցել իր ավագ եղբոր կամ քրոջ հետ սննդի համար, կամ նույնիսկ բնից դուրս է նետվում նրա կողմից[13]։ Ձմեռում է ծովում ավելի լայն տարածության վրա։
Զույգերը կարող են միասին մնալ մի քանի սեզոնի ընթացքում։ Նրանք կատարում են ողջույնի ճարտար ծեսեր, ինչպես նաև տպավորիչ սուզորդներ են, որոնք մեծ արագությամբ սուզվում են օվկիանոս։ Հիմնականում ուտում են մանր ձկներով կամ կաղամարներով, որոնք խմբերով հավաքվում են մակերևույթի մոտ, նաև թռչող ձուկ են որսում՝ մակերևույթի վրայով սահելիս։ Չնայած նրանք հզոր և արագաշարժ թռչուններ են, բայց հատկապես անշնորհք են վերելքի և վայրէջքի ժամանակ. վերելքը հեշտացնելու համար նրանք ուժեղ քամիներ և բարձր թառեր են օգտագործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.