Դավիթ X
From Wikipedia, the free encyclopedia
Դավիթ (1473 - 1526, Թիֆլիս, Քարթլիի թագավորություն), Քարթլիի (Վրաստան) թագավոր 1505-1525 թվականներին։
Դավիթ X | |
---|---|
Ծնվել է՝ | 1473 |
Մահացել է՝ | 1526 |
Վախճանի վայր | Թիֆլիս, Քարթլիի թագավորություն |
Սվետիցխովելի | |
Երկիր | Քարթլիի թագավորություն |
Տոհմ | Բագրատիոնիներ |
միապետ | |
Հայր | Կոստանդին II |
Մայր | Thamar?[1] |
Երեխաներ | Լուսարաբ I և Prince Ramaz of Kartli? |
Հավատք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Դավիթը Կոստանդին II-ի ավագ որդին էր, որը սկսել էր թագավորել Քարթլիում 1505 թվականից։ Չնայած որ նրա հայրը՝ Կոստանդինը, ճանաչել էր Իմերեթիայի և Կախեթի մարզի թագավորությունները որպես առանձին, ինքնուրույն թագավորություններ, այնուամենայնիվ երկու թագավորություններն էլ շարունակում էին մրցակցել Քարթլիի համար։ Նրանց մրցակցությունը շարունակվում է նաև Դավիթի կառավարման ժամանակ։ Դավիթը երկիրը արևմտյան կողմից պաշտպանում էր Իմերեթիայի թագավոր Ալեքսանդր II-ից, իսկ Արևելյան կողմից՝ Կախեթի թագավոր Գեորգի II-ից։ 1509 թվականի օգոստոսին Ալեքսանդր II-ը շարժվում է դեպի Քարթլի, գրավում քաղաք-ամրոց Գորին և Քարթլիի հյուսիսարևմտյան մասը։ Սակայն Ալեքսանդրը ստիպված էր գրաված տարածքներից հրաժարվել, քանի որ սկսվում են Օսմանյան արշավանքները դեպի Իմերեթիա։ Հաջորդ տարի դեպի Քարթլի է շարժվում Գեորգի II-ը։ 1513 թվականին Գեորգի II-ը նորից է ներխուժում Քարթլի, բայց նրա զորքերը պարտություն են կրում, և նա գերվում է Դավիթի կրտսեր եղբոր՝ Բագրատ I-ի կողմից։ Գեորգին մահանում է գերության մեջ, իսկ նրա թագավորությունը կցվում է Քարթլիին։ 1518 թվականին Սեֆյան արքայատոհմի հիմնադիր Շահ Իսմայիլը Ռումելիի սուլթանի հրամանատարությամբ(որին միանում է Սամցխեի կառավարիչը) զորք է ուղարկում Քարթլի։ Ներխուժողները տիրում են Սուրամիին և Գորիին։ Դավիթը համաձայնություն է գալիս պարսիկների հետ տուրք վճարելու պայմանով։ Մինչդեռ Կախեթի ազնվականները, օգտվելով պատեհ առիթից, պայքարում են իրենց վերջին թագավորի որդի Լևաին գահ բարձրացելու համար։ Դավիթը պաշարում է Մաղրանի բերդը, որտեղ ամրացել էր Լևանը, բայց շուտով թողնում է պաշարումը, քանի որ այս անգամ էլ թուրքմեններն են հայտնվում վրացական հողում։ Դավիթը Լևանին ճանաչում է որպես Կախեթի թագավոր, որպեսզի ստանա նրա աջակցությունը նվաճողների դեմ պայքարում։ Շահ Իսմայիլը Դավիթից պահանջում է դավանափոխ լինել և ընդունել իսլամը։ Դավիթը և որդին՝ Լուարսաբը(Լուարսաբ I) դուրս գալով թշնամու դեմ պարտվում են, որովհետև պարսից բանակն ուներ գերակշիռ ուժեր։ Մայրաքաղաք Թբիլիսին գրավվում է թշնամու կողմից։ Վրաստանը ընկնում է Սեֆյանների տիրապետյան տակ։ 1924 թվականին՝ Իսմայիլի մահից հետո, Դավիթը ազատագրում է Թբիլիսին, երկրից դուրս քշում պարսիկներին, կոտորում երկրում գտնվող թուրքական ղզլբաշներին։ Նույն տարի նա գահը զիջում է Գևորգ IX-ին և ինքը մտնում վանք՝ Դամիանա անունով։ Դավիթը մահանում է 1526 թվականին և թաղվում Մցխեթում։