Դավիթ (Միքելանջելո)
From Wikipedia, the free encyclopedia
«Դավիթ», Միքելանջելոյի մարմարյա ստեղծագործությունը, գտնվում է Ֆլորենցիայում։ Առաջին անգամ հանձնվել է հասարակության դատին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակում, 1504 թվականի սեպտեմբերի 8-ին։ Դրանից հետո հինգմետրանոց արձանը Ֆլորենցիայի Հանրապետությունում ընկալվեց որպես խորհրդանիշ և ոչ միայն Վերածննդի գագաթնակետը, այլև մարդկային հանճարի գագաթնակետը։ Ներկայումս արձանը գտնվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում (Ֆլորենցիա)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ (այլ կիրառումներ)
տեսակ | արձան |
---|---|
քանդակագործ | Միքելանջելո |
տարի | 1501-1504 |
բարձրություն | 5170 |
լայնություն | 199 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ[2] |
ժանր | քանդակագործություն |
նյութ | մարմար |
գտնվելու վայր | Ֆլորենցիա |
հավաքածու | Galleria dell'Accademia? |
պատվիրատու | Wool Guild? |
պատկերված են
| |
https://www.vam.ac.uk/articles/the-story-of-michelangelos-david կայք | |
Michelangelo's David Վիքիպահեստում |
Արձանը ներկայացնում է մերկ Դավիթին՝ կենտրոնացած Գողիաթի հետ կայանալիք մարտի վրա։ Այդ թեմայում կայացել է պատկերագրական նորույթ, քանի որ Անդրեա դել Վերոկկիոն, Դոնատելլոն և Միքելանջելոյի այլ նախորդներ նախընտրել էին Դավիթին պատկերել հսկային հաղթելուց հետո՝ հրճվանքի պահին։
Երիտասարդը պատրաստվում էր ուժով իրեն գերազանցող թշնամու դեմ մարտին։ Նա հանգիստ է և կենտրոնացած, բայց նրա մկանները լարված են։ Հոնքերը սպառնալիորեն կիտած են, նրանցում զգացվում է սարսափեցնող ինչ-որ բան։ Ձախ ուսին նա գցել է պարսատիկ, որի ներքևի ծայրը բռնել է աջ ձեռքով։ Հերոսի ազատ դիրքը Կոնտրապոստի դասական օրինակ է՝ արդեն պատրաստում է մահաբեր շարժումը։