Դանիելե դա Վոլտերա
From Wikipedia, the free encyclopedia
Դանիելե դա Վոլտերա[7] (իտալ.՝ Daniele da Volterra, իրական անունը՝ Daniele Ricciarelli, 1509[1][2][3][…], Վոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] - ապրիլի 4, 1566[2][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[1][2][4][…]), իտալացի նկարիչ և քանդակագործ։
Դանիելե դա Վոլտերա իտալ.՝ Daniele da Volterra | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1509[1][2][3][…] |
Ծննդավայր | Վոլտերա, Պիզա, Տոսկանա, Իտալիա[1] |
Վախճանվել է | ապրիլի 4, 1566[2][3][4][…] |
Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[1][2][4][…] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ և գծանկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և քանդակագործություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | David and Goliath (recto)?, David and Goliath (verso)? և David and Goliath? |
Ներշնչվել է | Սոդոմա[6] և Միքելանջելո |
![]() |
Ենթադրվում է, որ Դանիելե դա Վոլտերան սովորել է Սոդոմի մոտ։ Ավելի ուշ նա աշխատել է Միքելանջելոյի հետ Հռոմում, շնորհիվ նրա հովանավարության Վոլտերան Վատիկանում դարձել է Միքելանջելոյի իրավահաջորդը և խնամակալը։ Միքելանջելոն օգնել է նրան իր խորհուրդներով, և հավանաբար նա Վոլտերային տրամադրել է իր էքսիզները, օրինակ՝ Դանիելե դա Վոլտերայի «Խաչից իջեցնելը» գլուխգործոց կտավի համար, որը գտնվւմ է Հռոմի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցում։
Դա Վոլտերայի մյուս հայտնի նկարներն են՝ «Արդարություն», «Նորածինների կոտորածը» կտավները, որը գտնվում են Ֆլորենցիա քաղաքի Ուֆֆիցի պատկերասրահում։ Լուվրում գտնվում է Դանիել դա Վոլտերայի երկկողմանի պատկերը նույն թեմայով՝ «Դավիթը կտրում է Գողիաթի գլուխը», պատկերված մեծ թերթաքանդակի վրա։ Երկու կողմերում էլ պատկերված են տեսարանները առանձնանում են ընդամենը մեկ վայրկյանով, ինչպես կինոնկարում երկու առանձին կադր։
Դանիելե դա Վոլտերան կորցրել է իր պաշտոնը Հռոմի պապ Հուլիոս III-ի օրոք, իրեն նվիրել է քանդակագործությանը և հետագայում տեղափոխվել է Ֆլորենցիա, ապա կրկին վերադարձել է Հռոմ, որտեղ Պիոս IV պապի հրամանով «ծածկել է Միքելանջելոյի «Վերջին դատաստան»-ի «տգեղ մերկությունը», որի համար նա ստացել է Braghettone («երեսփոխան») հեգնական մականունը։
Դա Վոլտերայի քանդակագործական աշխատանքներից Կլեոպատրայի արձանը պահպանվել է Հռոմի Վատիկանի առաքելական պալատի շատրվանի մոտ։ Ֆրանսիայից դա Վոլտերան պատվեր է ստացել Հենրի II-ի ձիավոր արձանի համար, բայց միայն ձին է կարողացել պատրաստել նրա համար, քանի որ Փարիզի Պալե-Ռոյալում հետագայում բազմել է Լյուդովիկոս XIII-ը։