From Wikipedia, the free encyclopedia
Դանթե Ֆերեթի (իտալ.՝ Dante Ferretti փետրվարի 26, 1943[1][2], Մաչերատա, Մարկե, Իտալիայի թագավորություն), հագուստների իտալացի դիզայներ, նկարիչ-բեմադրող և արտ-տնօրեն, «Օսկար» և BAFTA մրցանակների դափնեկիր, «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։
Դանթե Ֆերեթի իտալ.՝ Dante Ferretti | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Մաչերատա, Մարկե, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | բեմանկարիչ, գեղարվեստական ղեկավար, դերասան, կինոռեժիսոր և հագուստ ձևագծող |
Ամուսին | Francesca Lo Schiavo? |
Պարգևներ և մրցանակներ | |
Dante Ferretti Վիքիպահեստում |
Դանթե Ֆերեթին ծնվել է 1943 թվականի փետրվարի 26-ին Իտալիայի Մաչերատա քաղաքում։
Իր կարիերայի ընթացքում Ֆերեթին աշխատել է ինչպես ամերիկացի, այնպես էլ իտալացի բազմաթիվ հայտնի ռեժիսորների հետ, որոնց թվում են Պիեռ Պաոլո Պազոլինին, Ֆեդերիկո Ֆելինին, Թերի Գիլիամը, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Մարտին Սկորսեզեն, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Էնթոնի Մինգելան և Թիմ Բարթոնը։ Նա հաճախ համագործակցում է կնոջ՝ դիզայներ Ֆրանչեսկո Լո Սկյավոի հետ։
Ֆերեթին Ֆեդերիկո Ֆելինիի հովանավորն է եղել և նրա հետ աշխատել հինգ ֆիլմի վրա[3]։ Նա նաև հինգ անգամ համագործակցել է Պիեռ Պաոլո Պազոլինիի հետ, այնուհետև սերտ մասնագիտական հարաբերություններ է զարգացրել Մարտին Սկորսեզեի հետ՝ աշխատելով նրա տասնմեկ ֆիլմերի վրա։
2008 թվականին Փարիզի Շաթլ թատրոնում բեմականացված Հովարդ Շորի «Թռիչք» օպերայի, որի ռեժիսորն էր Դևիդ Քրոնենբերգը, համար նախատեսված դեկորացիան։
Ֆերեթին «Ավիատորը», «Սուինի Թոդ՝ դև-վարսավիր Ֆլիթ-սթրիթից», «Hugo» ֆիլմերի լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար ստացել է երեք «Օսկար» մրցանակ։ Բացի այդ, նա 7 անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, այդ թվում՝ մեկ անգամ՝ «Կունդուն» ֆիլմի համր՝ որպես լավագույն զգեստների մեդելավորող։ Շահել է նաև BAFTA չորս մրցանակ։
2005 թվականի մայիսի 3-ին Ֆերեթին պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» ասպետի շքանշանով[4]։
2012 թվականին մշակել է Մանհեթնում՝ գտնվող Salumeria Rosi Parmacotto ռեստորանի դեկորացիան[5][6]։
Իտալիայի Միլան քաղաքում 2015 թվականի Համաշխարհային ցուցահանդեսի համար Ֆերեթիին հանձնարարվել է ստեղծել արձանների շարք՝ «Կերակրեք մոլորակը։ Էներգիան կյանքի համար» թեմայով[7]։
«Իտալիա-ԱՄՆ» հիմնադրամի անդամ է։
ֆիլմեր | |||
---|---|---|---|
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Մրցանակներ և անվանակարգեր |
1969 | Մեդիա | Medea | |
1971 | Աշխատանքային դասը գնում է դրախտ | La classe operaia va in paradiso | |
1972 | Քենթերբերիի հեքիաթներ | I racconti di Canterbury | |
1972 | Առաջին գծում սպանության մասին | Sbatti il mostro in prima pagina | |
1974 | Ինչ-որ տեղ սիրո համար | Delitto d'amore | |
1974 | Հազար ու մեկ գիշերվա ծաղիկ | Il Fiore Delle Mille E Una Notte | |
1974 | Աստվա՛ծ իմ, որքան ցած եմ ես ընկել | Mio Dio, Come Sono Caduta In Basso! | |
1975 | Սալո, կամ Սոդոմի 120 օրը | Salò o le 120 giornate di Sodoma | |
1976 | Թոդո մոդո | Todo modo | |
1977 | Նախագահ | La presidentessa | |
1977 | Հրեշը | Il mostro | |
1977 | Խրճիթ | Casotto | |
1978 | Նվագախմբի փորձը | Prova D'Orchestra | |
1980 | Կանանց քաղաք | La Città Delle Donne | |
1981 | Կաշի | La pelle | |
1981 | Սովորական խելագարության պատմություն | Storie di ordinaria follia | |
1982 | Նոր աշխարհ | Il Mondo Nuovo | «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար |
1982 | Դռան այն կողմում | Oltre la porta | |
1983 | Եվ նավը նավարկում է | E la nave va | «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար |
1984 | Լավ արքա Դագոբերթ | Le bon roi Dagobert | |
1986 | Ջինջեր և Ֆրեդ | Ginger e Fred | |
1986 | Վարդի անունը | The Name of the Rose | «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար |
1988 | Բարոն Մյունհաուզենի ճանապարհորդությունը դեպի լուսին | The Adventures of Baron Munchausen | BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար
Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար |
1990 | Լուսնի ձայնը | La Voce Della Luna | «Դավիթ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն նկարչի աշխատանքի համար |
1990 | Համլետ | Hamlet | Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար |
1993 | Անմեղության դարաշրջան | The Age of Innocence | Անվանակարգ «Օսկար»-ում լավագույն նկարչ-բեմադրողի համար
Անվանակարգ BAFTA մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար |
1994 | Հարցազրույց վամպիրի հետ | Interview with the Vampire: The Vampire Chronicles | BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար
Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար |
1995 | Կազինո | Casino | |
1997 | Կունդուն | Kundun | Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն զգեստների դիզայնի համար
Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար |
1998 | Ծանոթացեք՝ Ջո Բլեք | Meet Joe Black | |
1999 | Մեռածներին հարություն տալով | Bringing Out the Dead | |
1999 | Տիտուս | Titus | |
2002 | Նյու Յորքի ավազակախմբերը | Gangs of New York | Անվանակարգ «Օսկար» մրցանակում լավագույն նկարչ-բեմադրողի համար BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար |
2003 | Ցուրտ լեռը | Cold Mountain | |
2004 | Ավիատորը | The Aviator | «Օսկար» մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար |
2005 | Սիրո գեղեցիկ արվեստ | The Fine Art of Love | |
2006 | Սև խոլորձ | The Black Dahlia | |
2010 | Անիծվածների կղզի | Shutter Island | |
2011 | Hugo | Hugo | «Օսկար» մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար BAFTA մրցանակ լավագույն նկարչ-բեմադրողի աշխատանքի համար |
2014 | Յոթերորդ որդին | Seventh Son | |
2015 | Մոխրոտիկը | Cinderella | |
2016 | Լռություն | Silence |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.