Դամասկոսի մարզ
մարզ / From Wikipedia, the free encyclopedia
Դամասկոս (արաբ․՝ مُحافظة دمشق), մարզի կարգավիճակ ունեցող վարչական միավոր Սիրիայի Արաբական Հանրապետության հարավում։ Ունի 105 կմ² տարածք և 1 749 000 բնակչություն[2]։
Արագ փաստեր Դամասկոսի մարզարաբ․՝ مُحافظة دمشق, Երկիր ...
Դամասկոսի մարզ արաբ․՝ مُحافظة دمشق | |
---|---|
Երկիր | Սիրիա |
Կարգավիճակ | Սիրիայի մարզ |
Մտնում է | Սիրիա |
Վարչկենտրոն | Դամասկոս |
Հիմնական լեզու | արաբերեն |
Բնակչություն | 1 754 000 ± 500 մարդ (դեկտեմբերի 31, 2011)[1] |
Տարածք | 105 |
Ժամային գոտի | UTC+2, ամռանը UTC+3 |
ISO 3166-2 կոդ | SY-RA |
damascus.gov.sy | |
Փակել
Վարչական կենտրոնը Դամասկոս քաղաքն է։ Ի տարբերություն մյուս 13 մարզերի՝ Դամասկոսի մարզը չունի գավառներ ու շրջաններ. ներառում է միայն մայրաքաղաք Դամասկոսը և Յարմուք բնակավայրը։ Չորս կողմից շրջապատված է Ռիֆ Դիմաշկ մարզի տարածքներով։
Դամասկոսը գտնվում է Լիբանանի պետական սահմանին բավական մոտ։ Այն տարածքով ամենափոքր մարզն է Սիրիայում։